Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությունը մեծ բարիք կլինի նրա համար

Վյաչեսլավ Կովալենկո.

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությունը մեծ բարիք կլինի նրա համար

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Այդ երեք երկրների նախագահները նոյեմբերի 18-ին փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Միասնական տնտեսական տարածության մասին: Ստորագրվող փաստաթղթերի փաթեթի մեջ մտնում են Միասնական տնտեսական ինտեգրացման մասին հռչակագիրը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մասին պայմանագիրը: ԵՀՏ-ն ձեռնամուխ է լինելու աշխատանքին 2012-ի հունվարի 1-ից, այն փոխարինելու է Մաքսային միության հանձնաժողովին, որը դադարեցրել է իր գոյությունը 2012-ին հուլիսի 1-ին: Փաստաթղթերը նախատեսում են Մաքսային միության երեք պետությունների ավելի խորը տնտեսական ինտեգրացում և մինչև 2015-ը Եվրասիական տնտեսական միության ստեղծում: PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Գործակալությանն առաջին հարցազրույցը տվել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հետխորհրդային տարածքում ինտեգրացման ներկա մակարդակի մասին: Ինչպիսի՞ն է Ձեր երկրի դիրքորոշումը Եվրասիական միությունում անդամության առթիվ:
Ինտեգրացիայի գործընթացը հետևողական գործողությունների գործընթաց է: Այն բանից հետո, երբ փլուզվեց Խորհրդային միությունը և նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծվեցին անկախ պետություններ, կյանքը հարցադրումներ դրեց այն մասին, թե ինչպես փոխգործակցել: Անհնար էր քաղաքական որոշմամբ խզել այն տնտեսական, հոգևոր, մարդկային, հաղորդակցական և մարդկանց կապող շատ այլ կապեր, որոնք այժմ հայտնվել էին տարբեր սահմանների ետևում:

Ինտեգրման գաղափարը ճախրում էր Խորհրդային միության փլուզման առաջին օրերից, և այդ ուղղությամբ առաջին ձեռքբերումը դարձան Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրացիոն քայլերը: Արդեն 1995-ին դրվեց Ռուսաստանի և Բելառուսի միության ստեղծման մասին հարցը: Մեկ տարի անց դրվեց ինտեգրացիոն միավորման նոր որակի՝ Ռուսաստանի և Բելառուսի պետությունների միության ստեղծման հարցը, իսկ ևս երկու տարի անց ավելի բարձր որակի մասին հարցը՝ Ռուսաստանի և Բելառուսի դաշնակցային միության ստեղծման հարցը: Կատարվեց հսկայական աշխատանք, որը տարբեր ոլորտներում ստեղծեց ինտեգրացիոն կապեր և շփումներ, ու այդ առումով Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունները ետ մղվեցին: Բայց ինտեգրացման այդ ձևը չէր կարող փակել բոլոր այն պոռթկումները, որոնք առկա էին այլ երկրներում: Եվ Եվրասիական միության ստեղծման գաղափարը, չէ որ այն առաջադրվել էր 90-ականների սկզբին, երկար քննարկվեց և վերջապես այն վերածվեց Եվրասիան տնտեսական միության:

Եվրասիական միության ստեղծման ճանապարհին առաջին փուլն ընդհանուր մաքսային տարածության ստեղծումն է: Ես ձեզ ցանկանում եմ ասել, որ ներկա փուլում Եվրասիական միությունն ինչ-որ բանով առաջ է դաշնակցային պետության ինտեգրացիոն միավորումից, իսկ ինչ-որ բանում դաշնակցային պետությունն ինտեգրացիոն առումով առաջ է Եվրասիական միությունից: Ես կարծում եմ, որ այդ երկու գործընթացներն ընթանալու են միմյանց զուգահեռ և հետո դրանք բնական կերպով միախառնվելու են նոր միավորման մեջ: Այն փորձը, որը կուտակվել էր Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերություններրի զարգացման գործընթացում, անշուշտ, կիրառվելու է Եվրասիական միությունում: Ես կարծում եմ, որ դա շատ հաջողակ նախագիծ է: Ես ցանկանում եմ ընդամենը մեկ օրինակ բերել, որը վերաբերվում է Բելառուսի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությանը: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև միասնական մաքսային միության ստեղծումը թույլ է տվել 30 անգամ ավելացնել Բելառուսի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը միայն մաքսային արգելքները հանելու հաշվին:

Ի՞նչ կարող է տալ Եվրասիական միության անդամ-երկրներին նոր կազմակերպությունը: Եվ ի՞նչ կարող է տալ այդ ինտեգրացիոն նախագիծը մասնավորապես Հայաստանին:
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական մաքսային միությունը, ամենից առաջ, երեք երկրներում տնտեսությունների զարգացման հզոր խթան է: Մաքսային արգելքների հանումը զարգացնում է առևտրային հարաբերությւոնները, հանում է մի շարք խոչընդոտներ տնտեսական և ֆինանսական կապերի ճանապարհին: Ես համոզված եմ, որ հաջորդ փուլը կլինի երեք երկրների միջև արժութային միության ստեղծման հարցի առաջադրոմը: Չէ որ ինտեգրացիոն հարաբերությունների զարգացումն ինքնըստինքյան կանխորոշում է այդ քայլը: Աշխատուժի տեղաշարժը, այլ երկրների տարածքում տարբեր երկրներից մարդկանց բնակության համար միանման պայմանների ստեղծումը: Ի դեպ, այդ ձեռքբերումն արդեն կատարվել է Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում: Եվ ահա այս փորձը, երբ ես խոսում էի փորձի մասին, կիրառվելու է նման պայմանների ստեղծման մեջ և այլ երկրների տարածքում տարբեր երկրներից մարդկանց աշխատելու և բնակվելու համար Մաքսային, Եվրասիական միության շրջանակներում:

Եվրասիական միության հաջողությունը մշտապես ավելի ու ավելի մեծ ձգողականություն է ստեղծելու այլ երկրների համար, որոնք անցյալում եղել են Խորհրդային միության կազմի մեջ, տվյալ դեպքում նաև Հայաստանի համար: Կա մեկ խնդիր՝ ընդհանուր սահմանի բացակայություն: Բայց դուք գիտեք, որ կյանքը չի կանգնում տեղում, այն մշտապես փոխվում է: Մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի 5 տարի անց, և այժմ Հարավային Կովկասի տարածքում առկա քաղաքական պայմանները կմնան արդյոք նույնը: Ոչ ոք չի կարող ասել այդ մասին, բայց ինձ նման լավատեսական հայացք ունեցող մարդիկ կգտնեն այդ հարցի լուծումը և կստեղծվեն Մաքսային միությանը և Եվրասիական միությանը Հայաստանի միանալու նախադրյալներ և պայմաններ:

Դուք գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանի համար դա մեծ բարիք կլիներ: Դրա համար շատ նախադրյալներ կան: Առաջին հերթին, Ռուսաստանի և Հայաստանի միջև գործող տնտեսական կապերը շատ ամուր են և հուսալի: Երկրորդ, հայերի և ռուսների մտածողությունը շատ մոտ է: Երրորդ, առկա են սերտ կապեր կրթության համակարգում, գիտական մտքի ոլորտում, այս կամ այն երկրում կյանքի ընկալման համակարգում: Այս ամենը շատ ամուր և կարևոր հիմք է ստեղծում Եվրասիական միությանը Հայաստանի միանալու համար:

Ես կարծում եմ, որ Եվիասիական միությունը զարգանալու է, ստեղծելու են նոր, ավելի ճկուն պայմաններ այլ երկրներին միանալու համար: Այո, իհարկե, միանալու համար գոյություն ունեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք են, այսպես կոչված, «աշխատանքային քարտեզը», որը ներառում է իր մեջ որոշակի պահանջներ Եվրասիական միությանը միանալու համար: Ինձ թվում է, որ թե Եվրասիական միությունը, թե Հայաստանը քայլեր են ձեռնարկելու այդ միությանը միանալու համար պայմաններ ստեղծելու նպատակով:

Ինչպե՞ս կարող է ազդել Եվրասիական միությունում անդամակցությունը եվրաինտագրացման գործընթացի վրա:
Իսկ ի՞նչն է ազդելու: Դուք գիտեք, որ ընթանում է գլոբալացման գործընթաց, որը ենթադրում է համաշխարհային առևտրի միասնականացում: Տեսեք, Ռուսաստանը մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), իր վրա որոշակի պարտավորություններ է վերցնում, Հայաստանը հետևում է այդ պարտավորություններին, հենց դա էլ առևտրի կանոնների, տնտեսական հարաբերությունների համընդհանուր միավորման գործընթաց է: Եթե բացառել այդ գործընթացից ինչ-որ էգոիստական ձգտումներ և ղեկավարվել միայն փոխշահավավետության սկզբունքով, ես կարծում եմ, որ այդ ժամանակ այդ գործընթացն ավելի արագ կընթանա:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---