Առաջին բանը, որն ինձ ապշեցրեց Հայաստանում, Արարատն էր

Հանս Յոհան Շմիդտ.

Առաջին բանը, որն ինձ ապշեցրեց Հայաստանում, Արարատն էր

PanARMENIAN.Net - Ամանորի նախաշեմին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը համաձայնվել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել Հայաստանի մասին տպավորություններով. "Առաջին բանը, որն ապշեցրեց ինձ, երբ ես ժամանեցի Հայաստան, Արարատ լեռն էր: Դա հիրավիր զարմանալի լեռ է, որը չնայած նրան, որ այդքան հեռու է, այնքան մոտ է թվում, որ նրա ներկայությունն ամենուրեք զգում ես":

Դեսպանի խոսքով, նա ամենից շատ սիրում է ճանապարհորդել Հայաստանի քաղաքներով, որտեղ կարելի է լիովին հասկանալ Հայաստանի բազմազանությունը: Չնայած նրան, որ սա փոքր երկիր է, այստեղ լանդշաֆտը շատ բազմազան է: Ես չեմ դադարում զարմանալ բուսական և կենդական աշխարհի բազմազանությամբ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մասերում կլիմայի տարբերությամբ: Սա վայր է, որտեղ միշտ կարելի է նոր ու հետաքրքիր բան գտնել:

Ամռանը Շմիդտը սովորաբար ճանապարհորդում է Հայաստանի հյուսիսային մարզերով: Հատկապես նրան դուր է գալիս հանգստանալ Արագած լեռան ստորոտին գտնվող Բյուրական գյուղում, «որտեղ ամռանը միշտ հաճելի զով եղանակ է»: Դեսպանը սիրում է մեկնել Սևանա լիճ նույնիսկ սառը եղանակին. «Ես ուրախ եմ, որ իմ ընկերները միշտ պատրաստ են ընկերակցել ինձ»:

Իսկ ի՞նչ կասեիք հայերի կենսակերպի մասին:

Եթե խոսել բարքերի և կենսակերպի մասին, ապա կա երևույթ, որն ուղղակի շոկի մեջ գցեց ինձ, երբ ես առաջին անգամ բախվեցի դրա հետ: Ես նկատի ունեմ վաղ ամուսնության ավանդույթը: Առաջին անգամ ես լսեցի այդ մասին 18 տարեկան աղջկանից, ով պատմեց ինձ, որ պատրաստվում է ամուսնանալ: Ինչպես հասկացա, նրա նշանածը նույնպես բավական երիտասարդ էր՝ 20 տարեկան... Ինձ համար դա շատ տարօրինակ էր, քանի որ մեզ մոտ, ինչպես գիտեք, ընդունված չէ այդքան վաղ ամուսնանալ: Եթե անկեղծ, իմ կարծիքով, երբեմն ամուսնությունը խանգարում է մարդու կայացմանը, բայց դրանք ձեր ավանդույթներն են...

Այնուհետև դեսպանը կիսվեց հայկական խոհանոցի վերաբերյալ նախասիրություններով: Պարզվեց, Շմիդտը շատ է սիրում հայկական ճաշատեսակներ, հատկապես նախուտեստներ:

Դա ուղղակի աննկարագրելի է, թե որքան առատ են նախուտեստները: Ընդհանրապես, ցանկանում եմ ասել, որ հայերը շատ հյուրընկալ են, երբեմն չափից դուրս: Միևնույն ժամանակ, ինձ զարմացնում է՝ ինչպես դուք կարող եք միաժամանակ մատուցել միսը և ձուկը: Այդ փաստը շատ էր զվարճացնում ինձ այստեղ գտնվելու սկզբնական ժամանակները: Եվ, հաշվի առնելով մոտեցող Ամանորը, կցանկանայի իմանալ, թե ինչպես եք պատրաստվում դիմավորել այն:

Մենք բոլոր եվրոպացիների նման ավելի շատ մեծ ուշադրություն ենք դարձնում Սուրբ ծնունդին, քան Ամանորին: Սուրբ ծնունդն ընտանեկան տոն է և մենք ընտանիքով միշտ հավաքվում ենք: Իսկ Ամանորին մենք սովորաբար կազմակերպում ենք երեկույթ մեր ընկերների և գործընկերների համար:

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---