Հայ կանանց համարում եմ լավագույնը և ցանկանում եմ, որպեսզի նրանք սովորեն գնահատել իրենց

.

Հայ կանանց համարում եմ լավագույնը և ցանկանում եմ, որպեսզի նրանք սովորեն գնահատել իրենց

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը Կանանց միջազգային օրը` մարտի 8-ին մի շարք հարցազրույցներ է անցկացրել հայտնի կին քաղաքական գործիչների հետ: Նրանք պատմել են այն մասին, որոնք են մարտի 8-ին ստացած ամենահիշարժան նվերների մասին, կիսվել են քաղաքականությունում կանանց ներգրավվածության վերաբերյալ իրենց կարծիքով, ինչպես նաև շնորհավորել են հայ կանանց այս հրաշալի տոնի կապակցությամբ: Առաջինը հայ կանանց շնորհավորել է կոալիցիոն ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ի՞նչ կցանկանայիք հայ կանանց այս տոնական օրը:
Նախ մաղթում եմ երջանկություն, հավատ, հույս և սեր մեր կանանց: Ես շատ եմ ուզում, որ մեր կանայք իսկապես սկսեն գնահատել իրենց, քանի որ մեր կանայք շատ լավն են և արժանի են բարձր գնահատականի, քանի որ իսկապես լավն են: Աշխատանքի բերմամբ, ես շատ եմ լինում միջազգային կազմակերպություններում և երկրներում, և շփվելով տարբեր երկրների կանանց հետ, կարող եմ ասել, որ մեր կանայք անգնահատելի են: Նրանք շատ գեղեցիկ են, ինտելեկտուալ, շատ պատրաստված: Նրանց միայն մի փոքր պակասում է սեփական ինքնագնահատումը: Նախ դու պետք է գնահատես քեզ, հետո միայն գնահատանք պահանջես դիմացինից: Իսկ ես ցանկանում եմ, որ մեր հայ կանայք իսկապես իմանան իրենց գինը և նման վերաբերմունք ակնկալեն:

Ո՞րն է մարտի 8-ին Ձեր ստացած ամենահիշարժան և օրիգինալ նվերը:
Գիտեք, դա հատուկ մարտի 8-ի համար չէր արվել, պարզապես համընկել էր, Հրանտ Մաթևոսյանը ինձ նվիրել էր Եղիշե Չարենցի ստեղծագործությունների` իր կողմից խմբագրված գիրքը: Այն ունի նաև շատ թանկ մակագրություն` «քաջ և համարձակ աղջկան»: Սա այս տոնի հետ կապված ամենագեղեցիկ նվերն է:

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները. Ձեր կարծիքը քաղաքականությանը` հայ կանանց ներգրավվածության մասին:
Ցավոք, շատ փոքր է նրանց դերը, որը չի համապատասխանում այն պոտենցիալին, որն այժմ կա իրական հասարակական սեկտորում: Հայ կանայք շատ պատրաստված են, հասարակական և քաղաքական սեկտորում կան շատ ակտիվ կանայք, ովքեր կարող են իրապես ներգրավված լինել քաղաքական կյանքում: Ես հուսով եմ, որ նախընտրական պայքարում հանդես եկող կուսակցությունները հնարավորություն կընձեռեն, որ Ազգային ժողովում գրագետ և պատրաստված կանանց թիվը մեծանա: Ոչ միայն այն պատճառով, որ դա պահանջվում է օրենքով, իսկ համաձայն ԸՕ կանանց ներգրավվածությունը 20 տոկոսից պակաս չպետք է լինի, քանի որ կան քաղաքականապես գրագետ և պատրաստված այնպիսի կանայք, ովքեր կարող են լրջորեն մասնակցել քաղաքական գործընթացներին: Եվ ես հուսով եմ, որ այդ ներկայացվածությունը կլինի ոչ թե իմիտացիա, այլ իրական:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---