Ցանկանում են հայ կանանց լինել միշտ գեղեցիկ, կարևոր և երբեք չդադարեցնել պայքարը

Լյուդմիլա Սարգսյան.

Ցանկանում են հայ կանանց լինել միշտ գեղեցիկ, կարևոր և երբեք չդադարեցնել պայքարը

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը Կանանց միջազգային օրը` մարտի 8-ին մի շարք հարցազրույցներ է անցկացրել հայտնի կին քաղաքական գործիչների հետ: Նրանք պատմել են մարտի 8-ին ստացած ամենահիշարժան նվերների մասին, կիսվել են քաղաքականությունում կանանց ներգրավվածության վերաբերյալ իրենց կարծիքով, ինչպես նաև շնորհավորել են հայ կանանց այս հրաշալի տոնի կապակցությամբ: Կանանց շնորհավորել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:
Ի՞նչ կմաղթեիք հայ կանանց այս տոնական օրը:
Ես մեր կանանց կմաղթեի, որ կարողանան միշտ գեղեցիկ և կարևոր լինեն և երբեք չդադարաեն պայքարել: Պայքարել ոչ թե տղամարդկանց դեմ, ոչ թե ինչ-որ սուբյեկտի, այլ պարզապես որպեսզի կյանքում երբեք չկորցնեն պայքարելու ունակությունը, որպեսզի կարողանան դրսևորել իրենց և կարևոր լինեն: Պայքար ասելով ես դա եմ հասկանում:

Ո՞րն է մարտի 8-ին Ձեր ստացած ամենահիշարժան նվերը:
Ամենահիշվող նվերը չեմ կարող հիմա այստեղ ասել (ժպտալով): Սակայն կարող եմ ասել, որ ամեն տարի բազմաթիվ ծաղիկներ, փոքրիկ նվերներ եմ ստանում, դա միանշանակ:

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները. Ձեր կարծիքը քաղաքականությանը` հայ կանանց ներգրավվածության մասին:
Կարծում եմ, որ բոլոր արժանի կանայք, ովքեր դերակատարություն ունեն պայքարում, քաղաքականությունում, ովքեր մտահոգված են երկրի ապագայով, և այդ մտահոգության շնորհիվ կարողացել են իրենց դրսևորել հասարակական շարժումներում, կարծում եմ որ արժանի կերպով կգնահատվեն և կներկայացվեն Ազգային ժողովում: Սակայն ցանկալի է, որ դա տեղի ունենա ոչ թե քանակության, այլ որակի հաշվին:

Խալաթյան Հայկ / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---