Հայաստանում շահը որոշումներ չի ընդունում, բայց Քուվեյթի, Քաթարի, ԱՄէ-ի ներդրումները կարող են իրենց «հարմարավետ» զգալ

Ռոբերտ Հարությունյան.

Հայաստանում շահը որոշումներ չի ընդունում, բայց Քուվեյթի, Քաթարի, ԱՄէ-ի ներդրումները կարող են իրենց «հարմարավետ» զգալ

PanARMENIAN.Net - Լինելով ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը դիտարկում է առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները ոչ միայն գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի, զարգացած Եվրոպայի, անկանխատեսելի Չինաստանի, այլ նաև արաբական երկրների հետ: Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) վերջին ժամանակներն ակտիվացրել է համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Քուվեյթը և ԱՄԷ-ը՝ որոշելով այդ երկրների գործընկերներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի ներդրումային միջավայրի և նրա առտրային հնարավորությունների մասին: Առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու և նոր ներդրողներ ներգրավելու հաջողության մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Երբ այցելում եք արաբական երկրներ փոխադարձ ճանաչողական և գործարար այցերի շրջանակներում, ԶՀԳ-ն ինչպիսի՞ տեղեկատվություն է տրամադրում պոտենցիալ գործընկերներին և ներդրողներին:
Գործընկերներին կարելի է բաժանել երկու կարգի՝ առևտրային ընկերություններ, որոնք իրենց հերթին գործընկերներ են որոնում ինչ-որ արտադրանք գնելու կամ վաճառելու առումով: Երկրորդ կարգն արդեն ավելի շատ շահագրգռված է նոր բիզնես-հնարավորություններ որոնելու և գտնելու մեջ: Դրանք արդեն կոնկրետ ներդրողներ են, ընկերություններ, որոնք հնարավորություններ ունեն ներդրումների համար, որոնց հետաքրքրում են շուկաները, որտեղ կարելի է վերջին հաշվով վաճառել ապրանքներ և ծառայություններ: Արդյունքում գաղափար է ծագում այն մասին, թե որտեղ կարելի է ներդրել փողերը:

Քուվեյթ և ԱՄԷ կատարած մեր այցելությունների ընթացքում գործարար օղակների ներկայացուցիչներն ամենից առաջ հետաքրքրվել են Հայաստանի մասին ընդհանուր տեղեկություններով, ինչպես է նա զարգանում, պետական և իրավական ինչպիսի համակարգ է գործում և այլն: Քանի որ այդ երկրներում գործում է կառավարման միապետական համակարգ, ապա պոտենցիալ ներդրողները և գործընկերները ցանկանում են հասկանալ, թե ով է երկրում որոշումներ ընդունում: Մենք ներկայացնում ենք ավելի ժողովրդավարական և լիբերալ երկիր, որտեղ չկա շեյխ, ով որոշումներ է կայացնում, բայց կա օրենսդրական համակարգ, որը պաշտպանում է արտասահմանյան ներդրումները, դրանց ամբողջականությունը և անձեռմխելիությունը:

Ինչպե՞ս համոզել ներդրողին, որ նրա ներդրումները Հայաստանում պաշտպանված են և այստեղ աշխատելը «հարմարավետ» կլինի:
Հայաստանում արտասահմանյան ընկերությունները պաշտպանված են սահմանադրությամբ, նրանք չեն կարող ազգայնացվել, արտահանվել առանց արտասահմանյան ներդրողին վնասի համապատասխան փոխհատուցման: Ավելին, արտասահմանյան ներդրողին գրավում է Հայաստանում 100 տոկոս սեփականությունը, այն ժամանակ, երբ, օրինակ, ԱՄէ-ում բաժնետոմսերի 51 տոկոսը պետք է գտնվի այդ պետության ռեզիդենտի ձեռքում:

Այսպիսով, նրանք հասկանում են, որ կարող են ազատ լինել Հայաստանի շուկայի գործընկերոջ և գործունեության ձևի ընտրության հարցում: Միակ հարցն այն է, թե որքանով է շուկան հետաքրքրիր, որքանով են զարգացած Հայաստանի գործընկերային հարաբերություններն այլ երկրների հետ, ինչպիսին է տրանսպորտային բաղադրիչը. շուկան պետք է մեծ լինի: Նույն քուվեյթցիներին շատ հետքրքրում է, երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ ունենք ազատ առևտրային ռեժիմ: Այսինքն, այդ ընկերությունները հասկանում են, որ եթե կարող են հետաքրքրել Հայաստանի բիզնեսին և արտադրանք արտադրել, որի համար հիմնական շուկան Ռուսաստանն է, ապա նրանք մրցակցային առավելություն կունենան նույն քուվեյթական ընկերության նկատմամբ, որն անմիջապես ռուսական շուկա է ներկրում նույն արտադրանքը և պետք է վճարի մաքսատուրքեր:

Արդյոք դո՞ւր գալիս են Քուվեյթի և ԱՄէ ներդրողներին այլ քայլերը, որոնք ձեռնարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից երկրում ներդրումային միջավայրի բարելավման համար, մասնավորապես, օնլայն ռեժիմով բիզնեսի գրանցումը, հարկային և մաքսային վարչարարության հեշտացումը:
Բնականաբար դուր է գալիս, քանի որ նրանք հասկանում են, որ Հայաստանը ձգտում է աշխատել միջազգային չափանիշներով նրա համար, որպեսզի արտասահմանյան ներդրողներն իրենց լավ զգան: 2011-ի դեկտեմբերի վերջին Քուվեյթում Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնելուց հետո քուվեյթական ընկերություններից մեկը մեկ շաբաթ անց ժամանեց և սկսեց մեզ հետ աշխատել: Այդ ընկերությունը հանդես է գալիս երկու ոլորտում՝ աղբի վերամշակում, և այս ուղղությամբ արդեն մրցույթի հայտ է ներկայացվել, հայտարարված քաղաքապետարանի կողմից, և երկրորդ, խոշոր ոչխարաբուծական ֆերմային ստեղծում: Իր կողմից ԶՀԳ-ը նամակներ է ուղարկել մարզպետերին ֆերմերային տնտեսության համար առավել հարմար վայր տրամադրելու մասին: Բացի դրանից, ԶՀԳ-ը պայմանագիր է կնքել Քուվեյթի Ներդրումային ընկերության հետ, որը միջոցներ է ներդնում պետության անունից: Մենք նրանց ներկայացրել են ենթակառուցվածքային նախագծերը, որոնք առկա են ԶՀԳ պորտֆելում:

Հետաքրքրվե՞լ են արդյոք քուվեյթական ներդրողները Հայաստանի Ազատ տնտեսական գոտիներում աշխատանքով:
Այդ տեսանկյունից քուվեյթական ընկերությունները հետաքրքիր են Հայաստանի համար, քանի որ կարող են հանդես գալ որպես համաներդրողներ և մասնակցել երկկողմանի կամ եռակողմ համաձայնագրի: Որպես կանոն, քուվեյթական ներդրողը ներդրումներ է կատարում հետաքրքրիր նախագծերի մեջ: Օրինակ, մենք նրանց հետ քննարկել ենք վենչուրային հիմնադրամում նրանց մասնակցությունը, որը ստեղծվելու է Հայաստանում, ինչպես նաև քննարկվել են «Զվարթնոց» օդանավակայանի շուրջ արդյունաբերական գոտու մեջ ներդրումներ կատարելու հարցերը:

Հայաստանի համար ինչպիսի՞ հետաքրքրություն է ներկայացնում Քաթարը:
Քաթարը և Օմանը բավականաչափ հեռանկարային են Հայաստանի համար արտահանման տեսանկյունից, քանի որ ըստ էության դրանք ներկրող երկրներ են, որտեղ ներկրմանը բաժին է ընկնում այնտեղ վաճառվող արտադրանքի շուրջ 90-95 տոկոսը: Քաթար արտահանում կատարելը և հեշտ է, և դժվար, քանի որ մրցակցությունը շատ մեծ է: Բայց մեր արտադրանք, հատկապես գյուղատնտեսական (բնական հյութեր, հանքային շուրջ և այլն), պրեմիուս դասի՝ բարձրորակ ապրանք է, որը համեմատաբար ավելի էժան է, քան նույն դասի նման ապրանքները: Մենք նաև դիտարկել ենք տրանսպորտային ծախսերը, որոնք միջինը կազմում են մեկ կոնտեյների համար նախնական հաշվարկներով 2200-2500 դոլար, ինչն ավելի էժան է, քան, օրինակ, տրանսպորտային ծախսերը մինչև Մոսկվա: Իսկ Քաթարը բավական վճարունակ է, և գներն ասյտեղ էժան չեն, կարծում եմ, որ այստեղ արտահանման համար մեծ հնարավորություններ կան:

Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներդրումային միջավայրը:
Այս ուղղությամբ վերջին տարիներին շատ բան է արվել, բայց դեռ անելիքներ կան մեր երկրի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար: Օրինակ, Շվեյցարիայում, որը զարգացած երկիր է, օրենսդրությամբ արտասահմանյան ներդրողը 10 տարով ազատվում է հարկերից, Հայաստանում նման օրենսդրական նորմ չկա: Բացի դրանից, կարևոր եմ համարում հումքի և սարքավորումների ներկրումը հեշտացնելու գործընթացը:

Արդյունաբերական ոլորտների զարգացման և դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ է բարձրացնել տնտեսության հատվածների մրցունակությունը: Նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ներմուծումը կնպաստի արտադրանքի որակի բարձրացմանը և արտահանման զարգացմանը: Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ որոշակի դժվարություններ կան ԱԱՀ վճարման և սահմանին ներկրվող սարքավորումների մաքսատուրքերի հետ կապված: Իսկապես, Հայաստանի կառավարությունը համապատասխան գործիքներ ունի ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ վճարումները հետաձգելու համար այն դեպքում, եթե ներկրվող սարքավորումների արժեքը գերազանցում է 300 մլն դրամը: Սակայն այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել: Օրինակ, եթե հետաձգման փոխարեն ներկրվող տեխնոլոգիաները և սարքավորումները (բացի կենցաղային օգտագործման արտադրանքից) ազատվեն ԱԱՀ վճարումից և մաքսատուրքերից, ապա դա իր հերթին կհանգեցնի ոլորտների վերազինմանը, Հայաստանում ներդրումների խթանմանը, ինչպես նաև արտահանման ավելացմանը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---