// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Իրական» շփում վիրտուալ միջավայրում

Facebook-ի նոր գործիքն ու դրա ազդեցությունը սոցիալական ցանցերի վրա

21 ապրիլի 2017
«Իրական» շփում վիրտուալ միջավայրում
2014թ-ին Facebook-ը գնեց վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ մշակող Oculus ընկերությունը, ինչից հետո արդեն պարզ դարձավ, որ խոշորագույն սոցիալական ցանցը հեռու չէ հենց վիրտուալ իրականությունում մարդկանց միջև շփվելու հնարավորությունը կյանքի կոչելուց։ Նախորդ տարի ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ մշակվում է Spaces անունը կրող ծառայությունը, որն իրենից ներկայացնում է միանգամից մի քանի մարդկանց շփման ու զվարճանքի համար վիրտուալ տարածություն։ Մարտի 19-ին գործարկվեց Facebook Spaces ծառայության բետա-տարբերակը։

Մեծ տասնյակը

2017-ի գլխավոր նորույթները խաղերի ոլորտում

17 մարտի 2017
Մեծ տասնյակը
Մի քանի տարի առաջ բջջային սարքերի տարածման հետ կապված փոփոխությունները համակարգչային խաղերի ինդուստրիայում, շարունակվել են ամբողջ 2016-ի ընթացքում: Մի կողմից բջջային խաղերը, մյուս կողմից, աճող հետաքրքրությունը վիրտուալ իրականության տեխնոլոգիաների հանդեպ, բավականին մեծ ճնշում ու մրցակցություն են ստեղծում «խաղերի մեծ ինդուստրիայի համար», որը ներկայացված է անհատական համակարգիչներով և սարքերով:

Փոքրիկ նկարիչների համար

Հայկական ստարտափը ստեղծել է գունազարդման մանկական խաղ

14 մարտի 2017
Փոքրիկ նկարիչների համար
Ժամանակակից մոբայլ սարքերը դարձել են ոչ միայն մեծահասակների, այլև, հաճախ, երեխաների առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Մեծահասակների խնդիրն այստեղ կայանում է նրանում, որպեսզի գտնեն ու մանուկներին ներկայացնեն այնպիսի ծրագրային լուծումներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կլինեն փոքրիկ օգտատերերին, այլև կնպաստեն նրանց զարգացմանը՝ հաշվի առնելով, որ երեխաներն ավելի հեշտությամբ են սովորում, եթե գործընթացն իրենց համար հետաքրքրական է։

Թվային միջնադար

Եվգենի Կասպերսկու սեմինարը Երևանում

3 մարտի 2017
Թվային միջնադար
Հայաստանում յուրարաքանչյուր երրորդ օգտատեր 2016թ-ին համացանցում բախվել է կիբերսպառնալիքների՝ վնասաբեր ծրագրերի, ցանցահենային գրոհների, դրամաշորթության՝ մասնավորապես, կեղծ, ֆիշինգային էջերի, սպամի և համացանցային այլ վտանգների հետ։ Հայաստանի օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասաբեր օբյեկտների, որոնք սարքեր են թափանցում հանովի կրիչների, օրինակ՝ ֆլեշ հիշողությունների միջոցով։ Եւս 10 տոկոսն ունեցել է շարժական սարքերի սպառնալիքների հետ բախման փորձառություն։

Դեմ առ դեմ

Հայերը համաշխարհային ՏՏ ոլորտում

27 հունվարի 2017
Դեմ առ դեմ
Ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սրընթաց զարգացման մեջ իրենց խոշոր ներդրումն ունեն նաև մեր հայրենակիցները։ Մասնավորապես, «Սիլիկոնյան հովտում» աշխատող բազմաթիվ ընկերություններում ներկայացված են հայազգի աշխատակիցներ, որոնք կարևոր մասնակցություն են ունենում նոր տեխնոլոգիական թրենդների ձևավորման ու զարգացման գործում։

Խելացի Հայաստան

ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձությունները 2016-ին

22 դեկտեմբերի 2016
Խելացի Հայաստան
2016թ-ը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն ու ոչ այնքան զարգացման տարի էր, որքան իրականացվող քաղաքականության վերանայման։ Ապրիլյան պատերազմի ընթացքում հասկանալի դարձավ, որ մարտական գործողությունների արդյունավետությունը ներկայումս կախված է նաև նորագույն տեխնոլոգիական մշակումների առկայությունից։ Քառօրյա պատերազմից հետո ոլորտի բազմաթիվ ընկերություններ վերանայեցին իրենց մոտեցումներն ու պատրաստակամություն հայտնեցին ներկայություն ապահովել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։

Վարորդ հարկավոր չէ

Ինքնագնաց տրանսպորտը փոխում է ժամանակակից աշխարհը

15 դեկտեմբերի 2016
Վարորդ հարկավոր չէ
Վերջերս Միչիգանի նահանգապետ Ռիկ Սնայդերն օրենքների փաթեթ է ստորագրել, որի համաձայն փաստացի օրինականացվում է ինքնագնաց (առանց վարորդի) ավտոմեքենաների մասնավոր և կոմերցիոն օգտագործումը: Նոր օրենքները թույլ են տալիս վաճառել սերիական արտադրության ինքնավար մեքենաներ, որոնք ունեն հավաստագիր: Ավտոմեքենաներին թույլատրվում է առանց վարորդի երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով և շարժվել ավտոշարասյան մեջ: Բացի այդ, նահանգի տարածքում այժմ կարելի է օգտվել ինքնագնաց տաքսիից: Ընդ որում մեքենայի կառավարման պատասխանատվությունը դրվում է ոչ թե ավտոմեքենայի սեփականատիրոջ, այլ կառավարման ավտոմատ համակարգի վրա: Այդպիսով, քայլ առ քայլ, ինքնագնաց մեքենաները կամ ռոբոտ-ավտոմեքենաները իրենց տեղն են գտնում ժամանակակից աշխարհում:

«Նորից բարև»

Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսի արդյունքները

28 հոկտեմբերի 2016
«Նորից բարև»
Microsoft-ից հետո իր նորույթներն է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մյուս հսկան` Apple ընկերությունը: Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսն անցել է Hello Again նշանաբանով և կենտրոնացած է եղել հիմնականում թարմացված Macbook Pro նոութբուքի վրա: Ինչպես միշտ Apple-ին հաջողվել է հետաքրքրել օգտատերերին իր նորամուծություններով, թեև դժվար է նոր շնորհանդեսն իրոք ականավոր համարել:

Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրում

Microsoft-ի գլխավոր նորույթները

27 հոկտեմբերի 2016
Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրում
ՏՏ շուկայի ամենահզոր ներկայացուցիչներից մեկը`նորարարությունների հսկա Microsoft-ը հերթական շնորհանդեսն է անցկացրել Նյու Յորքում` ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտներն ու պատմելով ապագայի ծրագրերի մասին: Չնայած հսկայական մրցակցությանն ու բջջային արտադրանքի հետ կապված որոշ խնդիրներին` Microsoft-ն այս տարի տեղում չի դոփել` ընկերության ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվել է շուկայում իր ուղղվածությունների առումով, որտեղ ընկերությունն իրեն առավել վստահ է զգում: Դրանք ոչ միայն նոր մշակումներն են ծրագրային ապահովման ոլորտում, այլ նաև վիրտուալ իրականության հետ կապված մեծ հեռանկարները: Բացի այդ, Microsoft-ը մարտահրավեր է նետել Apple-ին` ներկայացնելով գերազանց մոնոբլոկ Surface Studio համակարգիչը:

Մարիոյի երկար ճամփորդությունը

Nintendo-ի պրոդուկտների հնգյակը, որոնք փոխեցին խաղերի ինդուստրիան

24 հոկտեմբերի 2016
Մարիոյի երկար ճամփորդությունը
Հոկտեմբերի 20-ին խաղերի արտադրությամբ զբաղվող ճապոնական Nintendo ընկերությունն ազդարարեց խաղային նոր Switch սարքի թողարկումը: Սարքը լիարժեք կոնսոլի և բջջային խաղային հարթակի յուրօրինակ հիբրիդ է, որն, ըստ մշակողների, լիովին համապատասխանում է ժամանակակից աշխարհի պահանջներին, երբ նույնիսկ խաղային զվարճանքներն ունիվերսալ մոտեցում և սեփական սենյակի սահմաններից դուրս գալու հնարավորություն են պահանջում: Ինչպես հաճախ լինում է, պրեմիերայից հետո գեյմերները բաժանվեցին 2 ճամբարի: Մի մասը Switch-ը համարում է մեծ առաջընթաց, մյուսները Nintendo-ի որոշումը համարում են անհամատեղելին համատեղելու ոչ պրակտիկ փորձ: Ինչևէ, ճապոնական ընկերությունը միշտ առաջին հերթին ներկայացել է որպես նորարար: Եվ դա զուր չէ. գոյության տարիների ընթացքում «մեծ N»-ն բազմիցս է փոխել խաղային զվարճանքների պատկերը: