Հաղթահարելով անհաղթահարելին

Ինչպես են մասնագետները փրկում համակարգիչների ապագան

12 օգոստոսի 2016
Հաղթահարելով անհաղթահարելին
Ուղիղ 35 տարի առաջ՝ 1981թ-ի օգոստոսի 12-ին ամերիկյան IBM ընկերությունը սպառողական շուկայում ներկայացրեց առաջին մասսայական անհատական օգտագործման համակարգիչը՝ IBM PC-ն, որը շուկայում մնաց մինչև 1987թ-ը։ Ընդամենը 4,77 ՄՀց պրոցեսոր ու 16 կիլոբայտ հիշողություն ունեցող սարքը սկզբնական շրջանում շուկայում արժեր $1565, սակայն արդեն այն ժամանակ մասնագետները հասկացել էին, որ համակարգչային տեխնոլոգիաների ահռելի զարգացումն ընդամենը ժամանակի հարց է։ Ավելի վաղ՝ 1965 թվականին, Intel ընկերության հիմնադիր Գորդոն Մուրն առաջ էր քաշել իր հանրահայտ էմպիրիկ օրենքը, որը ստացել էր «Մուրի օրենք» անվանումը․ համաձայն այդ օրենքի, համակարգիչների պրոցեսորներում տրանզիստորների քանակը կրկնապատկվում է յուրաքանչյուր 24 ամիսը մեկ։

Կարմիր մոլորակն ու խիզախ ռոբոտի հրաժեշտը

Հուլիսի կարևորագույն գիտական իրադարձությունները

3 օգոստոսի 2016
Կարմիր մոլորակն ու խիզախ ռոբոտի հրաժեշտը
Գիտնականներից ոմանք փնտրում են սարսափելի հիվանդությունների բուժումը, մյուսները՝ հետազոտում տիեզերքը, չթողնելով հույսերը, որ նրա անսահմանությունը մի օր «կհանձնվի» մարդկությանը:

Պոկեմոնների որս Երևանում

Տպավորություններ աղմկահարույց Pokemon Go խաղից

29 հուլիսի 2016
Պոկեմոնների որս Երևանում
Վերջին տարիներին լեգենդար Nintendo ճապոնական ընկերության գործերն այնքան էլ լավ չէին դասավորվում: Նկատելիորեն զիջելով դիրքերն ավելի պրագմատիկ մրցակիցներին` խաղային հսկան շարունակում էր հավատարիմ մնալ նորարարության առաջամարտիկի իր տիտղոսին` ձգտելով համակարգչային խաղերի սիրահարներին ներկայացնել իրապես բացառիկ արտադրանք: Այն ժամանակ, երբ մրցակիցները շարժվում էին առավել փորձված ճանապարհով` տարեցտարի միայն հզորացնելով իրենց արտադրած տեսասարքերն ու խաղերի գրաֆիկական որակները, Nintendo-ն փորձարկում էր: Վերջին մի քանի տարվա էքսպերիմենտները ընկերության ֆինանսական դրության վրա այնքան էլ լավ չազդեցին, սակայն 2016թ-ի հուլիսի 6-ին ճապոնացիները կրակեցին. նորարարական մոտեցմանը հավատարիմ մնալն ու ընտրած ճանապարհից չընկրկելը տվեցին իրենց արդյունքները: Այսօր արդեն կարելի է վստահաբար ասել. Nintendo-ի ներկայացրած Pokemon Go խաղը ոչ միայն դոմինանտի աղմկալից վերադարձ էր, այլև սոցիալական փոխգործակցության բոլորովին նոր մոդել` ամբողջ աշխարհով մեկ ու ընդամենը մի քանի օրում:

Ձուկը մեդուզայի ներսում և Յուպիտերի անսահման հմայքը

Հունիսի գլխավոր գիտական իրադարձությունները

7 հուլիսի 2016
Ձուկը մեդուզայի ներսում և Յուպիտերի անսահման հմայքը
Մի քանի օր առաջ «Յունոնա» միջմոլորակային ավտոմատ կայանը 5 տարվա թռիչքից հետո վերջապես հասավ Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակին: Նոր գործիքի շնորհիվ գիտնականներն ավելի ճշգրիտ տեղեկություններ կստանան Յուպիտերի մասին, հատկապես, գազային հսկայի ամպերի, մթնոլորտի և մագնիսոլորտի կառուցվածքի մասին: Գիտությունն ամեն րոպե ընդլայնում է մեր գիտելիքների սահմանները, իսկ յուրաքանչյուր բացահայտում հսկայական քանակի նոր հարցեր է առաջացնում:

«Խնձորային» ընկերության նորույթները

Apple-ը ներկայացրել է իր առանցքային ծրագրային լուծումները

14 հունիսի 2016
«Խնձորային» ընկերության նորույթները
Apple WWDC մշակողների հերթական կոնֆերանսն այս տարի ավանդաբար վերածվել է գունագեղ շոուի: Ընկերությունը ներկայացրել է ծրագրային լուծումների հետագա զարգացման իր տեսլականը, ինչը պետք է թույլ տա հսկային շարունակել հաջող մրցակցությունը շուկայում գերակա դիրքի համար: Եվ, անշուշտ, ամենասպասվածը բջջային օպերացիոն համակարգերի հերթական սերնդի ներկայացումն էր:

«Մղձավանջային» բակտերիան և ՄԻԱՎ բուժման հեղափոխական մեթոդը

Մայիսի հիմնական գիտական իրադարձությունները

9 հունիսի 2016
«Մղձավանջային» բակտերիան և ՄԻԱՎ բուժման հեղափոխական մեթոդը
Մայիսը հատկապես բեղմնավոր էր բժշկության համար. կան և լավ նորություններ, և ոչ այնքան: Հերթական եվրոպական երկիրը թույլ տվեց գիտական հետազոտությունների նպատակով մարդկային սաղմեր աճեցնել լաբորատոր պայմաններում, ինչը կարող է փոխել բժշկությունն ամբողջովին ու նոր հնարավորություններ բացել շատ հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման համար:

Գյուտ` պարտքի դիմաց

Քրաուդֆանդինգի հայկական օրինակները` հաջողված և ոչ այնքան

8 հունիսի 2016
Գյուտ` պարտքի դիմաց
ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններից շատերն են օգտվում քրաուդֆանդինգի հարթակներից իրենց արտադրանքն առաջ մղելու համար: Քրաուդֆանդինգը մարդկանց հավաքական համագործակցությունն է, որոնք կամավոր սկզբունքով միավորում են իրենց գումարները կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն համացանցի միջոցով, սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների ջանքերին: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակների ծառայել, այդ թվում`սկսնակ ընկերությունների և փոքր ձեռնարկատիրության ֆինանսավորման, ազատ ծրագրային ապահովման ստեղծման, համատեղ ներդրումներից շահույթ ստանալու և շատ այլ բաների համար: Հայկական ստարտափերը կամ ՏՏ ոլորտի մյուս կազմակերպությունները նույնպես երբեմն օգտվում են այդ հարթակից, ոմանք` բավականին հաջող:

Հայկական ՏՏ-ի «ոսկե ցլիկները»

Ամենախոշոր վենչուրային ֆինանսավորումը ստացած հայկական ստարտափերը

31 մայիսի 2016
Հայկական ՏՏ-ի «ոսկե ցլիկները»
Վենչուրային հիմնադրամներից ֆինանսական միջոցների ներգրավումը ստարտափերի զարգացման գլխավոր նախապայմաններից է: Բնականաբար, այն չի երաշխավորում ընկերության հաջողակ զարգացում ու առաջխաղացում, սակայն զգալիորեն կարող է նվազեցնել ռիսկերը ու ստեղծագործելու առավել լայն հնարավորություն տալ: Հայաստանյան հաջողակ ստարտափերը ևս տարբեր ժամանակահատվածներում օգտվել են այդ հնարավորությունից. վենչուրային գումարները տրամադրվում են փուլերով՝ ելնելով տվյալ ընկերության կենսունակությունից ու գրանցած հաջողություններից:

Հավակնոտ և մասշտաբային (վիդեո)

Հայկական խաղերի ինդուստրիայի սպասված պրոդուկտը կներկայացվի մեծ ընկերություններին

 18 մայիսի 2016
Հավակնոտ և մասշտաբային
Խաղերի ինդուստրիայի արագ աճի անխուսափելի արդյունքն այն է, որ այդ արտադրանքի հիմնական մասի թողարկումը «հոսքագծի է վերածվել»: Հաջող համակարգչային խաղերի սիքվելների, պրիքվելների և նոր թողարկումների հոսքային արտադրությունն այնքան էլ դրական ազդեցություն չի ունենում դրանց որակի վրա: Չնայած դրան, կան բազում մշակողներ, որոնք ձգտում են և կարողանում են ինչ-որ արժեքավոր բան ստեղծել: Հիմնականում դրանք անկախ թիմեր են, որոնք զրոյից են ստեղծում իրենց ապրանքը բավականին երկար ժամանակ և երբեմն հասնում են իսկական արվեստի մակարդակի: Նման «ինդի-ընկերություններ» կան նաև Հայաստանում` դրանցից մեկն արդեն 3 տարի է աշխատում է հավակնոտ և ծավալուն Imaginary Guardians նախագծի վրա:

Ֆիզիկոսներին խանգարող խայտաքիսը և կյանքի առաջացման առեղծվածը

Ապրիլի գլխավոր գիտական իրադարձությունները

4 մայիսի 2016
Ֆիզիկոսներին խանգարող խայտաքիսը և կյանքի առաջացման առեղծվածը
Գիտությունն ամեն օր նոր բացահայտումներ է կատարում և դրանց կիրառման նորանոր հնարավորություններ առաջարկում: Սա հավանաբար մարդու գործունեության միակ ոլորտն է, որը չի ճանաչում սահման ու քաղաքականություն` այն պահանջում է միջագային համախմբում և համատեղ աշխատանք: Օրեցօր գիտությունն աշխարհը մի փոքր ավելի լավն է դարձնում` փոփոխելով այն և նոր հնարավորություններ ստեղծելով այս աշխարհը ճանաչելու համար:
---