Վաչե Կիրակոսյան.

Հայաստանի կառավարությունը մտադիր է ողջ երկրում տարածել օպտիկական կապը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու ծրագիրը: Այն բանից հետո, երբ երկրի ավելի շատ քաղաքներ կապված կլինեն միմյանց հետ օպտիկական կապով, կսկսվի էլեկտրոնային կառավարման նախագծի իրագործումը: Կսկսվի նաեւ էլեկտրոնային նույնականացման քարտերի համակարգի մշակումն ու ներմուծումը, որոնք արդյունքում երկրի ներսում կփոխարինեն անձնագրերին: Առաջիկա պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ղեկավար Վաչե Կիրակոսյանը:
Պատմեցեք խնդրեմ, ինչու՞մն է ծրագրի էությունը, ինչպիսի՞ պաշարներ է մտադիր տրամադրել Հայաստանի կառավարությունը, սկսե՞լ է արդյոք նա գործել եւ ինչպիսի՞ միջոցառումներ են տեղ գտել

Ծրագիրն արդեն գործում է, բայց հիմնական միջոցառումների իրագործումը, որոնք ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորի զարգացմանը, նախատեսվում է այս տարվա երրորդ եւ չորրորդ եռամսյակում: Իսկ տեղի ունեցած դեպքերից կցանկանայի նշել մեր մասնակցությունը Գերմանիայում մարտի սկզբին CeBIT խոշոր միջազգային ցուցահանդեսին:

Տարեսկզբին տեղի կունանան DigiTech եւ ArmTech ցուցահանդես-համագումարները, որոնք նպաստելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ արտադրողների արտադրանքի եւ ապրանքանիշերի առաջընթացին եւ արտասահմանյան ընկերությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուն: Օրակարգում էլեկտրոնային կառավարման նախագծի իրագործումն է եւ էլեկտրոնային-նույնականացման քարտերի ներմուծումը, որը հնարավոր կդառնա համընդհանուր տեղեկատվության ցանցի ստեղծումից հետո, որը նախագիծ է, որի դիզայնը պատրաստ կլինի այս տարի:

Նախատեսվում է նաեւ միջազգային կորպորացիաների հետ համատեղ ծրագրերի իրականացում, ինչպիսիք են Microsoft, Sun Microsystems, HP եւ այլն:

Ինչպես երեւում է, այդ նախագծի առաջնային խնդիրներից է Հայաստանի մարզերի ապահովումը ինտերներտով, որտեղ իրադրությունն այսօր համարյա ողբալի է: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այդ ոլորտում առանձին մարզերի բնակիչների համար ծառայությունների որակի բարձրացման համար:

Դժբախտաբար, այո, իրավիճակն իրոք թողնում է լավագույնի հույսով: Բայց շուտով սկսելու են իրականացվել ծրագրեր, որոնց նպատակըՀայաստանի ամբողջ տարածքում լայնածավալ ինտերնետի ապահովումն է, մասնավորապես, խոշոր բնակավայրերի միջեւ օպտիկական ցանցի միջոցով կապի կազմակերպումը: Մի քանի քաղաքներում, օրինակ Գյումրիում, բայց դա բավարար չափով չի իրագործվում: Դրանց զուգահեռ սկսվելու է էլեկտրոնային կառավարման ծրագրի իրագործումը: Ցանցը գործելուց հետո ստեղծվելու են որոշակի ծրագրային ապրանքներ, բնակչությունն ինտերնետի միջոցով կկարողանա օգտվել կառավարության կողմից ներկայացվող ծառայություններից:

Ինչպիսի՞ ծառայություններ նկատի ունեք

Առաջին հերթին, էլեկտրոնային հարկեր, էլեկտրոնային կրթություն, առողջապահություն եւ այլն: Սկսվելու է նաեւ էլեկտրոնային նույնականացման քարտերի մշակումն ու ներմուծումը, որոնք արդյունքում երկրի ներսում կփոխարինեն անձնագրերին: Այս ոլորտներում զգալի արդյունքներ մենք հույս ունենք ստանալ մյուս տարվա սկզբին:

Դուք ասացիք «քաղաքները կապել օպտիկական կապով» եւ «էլեկտրոնային կառավարում»: Խոսքը էլեկտրոնային կառավարություն ստեղծելու մասի՞ն է, որի մասին արդեն մի քանի տարի խոսում են: Եվ ինչ վերաբերում է «օպտիկական ցանցին», կառավարությունը հարթելու՞ է սեփական օպտիկամանրաթելային գիծը կամ օգտագործելու՞ է գոյություն ունեցողները

Այո, էլեկտրոնային կառավարությունը էլեկտրոնային կառավարման գլոբալ նախագծի մասերից է: Դա մեզ հնարավորություն կտա իրական ժամանակային ռեժիմում կապվել ինչպես բնակչության, այնպես էլ կառավարական կառույցների եւ իշխանության մարմինների հետ:

Ինչ վերաբերում է օպտիկական ցանցերին, ապա կառավարությունը մտադիր է ծրագիր մշակել պետական եւ մասնավոր սեկտորի համագործակցության հիմքի վրա, որի շրջանակներում ակնհայտ կդառնա, թե որտեղ է անհրաժեշտ ապահովել սեփական կապը, եւ որտեղ է հնարավոր դրա համատեղ անցկացումը կոմերցիոն կազմակերպությունների հետ:

Ի՞նչ հիմքեվ տեղական կոմերցիոն կազմակերպություններին կհատկացվի այս ծրագրին մասնակցելու հնարավորություն: Արդյո՞ք նախագծի մեջ կներառվեն, մասնավորապես, օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը, IT-մթերքի ստեղծմամբ զբաղվող կամ էլ կապի ծառայություններ տրամադրող Հայաստանի խոշոր ընկերությունները:

Ֆիրմաների մասնակցության հարցը դեռեւս մշակման փուլում է գտնվում, եւ մեխանիզմն այնպիսի սկզբունքով է ստեղծվելու, որպեսզի ճխախտի շուկայում մրցունակության պայմանները: Մենք հուսով ենք, որ դա կոմերցիոն նախագիծ է լինելու, եւ տեղական ֆիրմաների ակտիվ մասնակցության հույսն ունենք, ինչը կնպաստի Հայաստանում IT-ոլորտի զարգացմանը:

Մենք կներգրավենք մի խումբ խորհրդականների, որոնք տվյալ ոլորտում աշխատելու փորձ ունեն, քանի որ առաջիկա աշխատանքի ծավալը բավական մեծ է: Չի բացառվում, որ նրանց թվում հայ ամենախոշոր ձեռնարկատերերը կլինեն, այդ թվում` սփյուռքից, որն ուղղակի հետաքրքրություն չունի նախագծում, բայց ունի բավականաչափ գիտելիքներ եւ փորձ, որպեսզի մեզ մասնագիտական օգնություն ցուցաբերի մշակման հարցում: Ամեն դեպքում ողջ գործընթացը բացարձակապես թափանցիկ է լինելու:

Կցանկանայի նշել նաեւ «ամեն բնակչին` մեկ համակարգիչ» ծրագիրը, որը մշակվել եւ առաջարկվել է կառավարության կողմից: Այն հաշվարկված է մի քանի տարվա համար եւ յուրաքանչյուր բնակչին կամ յուրաքանչյուր ընտանիքին հնարավորություն կընձեռի նպաստային պայմաններով ձեռք բերել ժամանակակից համակարգիչ: Այդ ծրագիրը կիրականացվի մասնավոր սեկտորի հետ պետության սերտ համագործակցության պայմաններում: