ՎիվաՍել-ՄՏՍ-ը 34 մլն դրամ է տրամադրել Եվրոպական ակադեմիային. Բացվել է արդեն 4-րդ լաբորատորիան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 34 մլն դրամ է տրամադրել Եվրոպական ակադեմիային. Բացվել է արդեն 4-րդ լաբորատորիան

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 34 մլն դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից չորրորդ լաբորատորիան ստեղծելու համար:

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Սինոփսիս Արմենիա ընկերության և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) համագործակցության շրջանակներում ԵԿՏԱ-ում բացվել է ժամանակակից ուսումնական լաբորատորիա:

Երեք տարի առաջ կողմերն առաջին գործնական քայլերն են կատարել` ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների իրականացման ուղղությամբ: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է ուսումնական չորս լաբորատորիա, որոնց համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ հատկացրել է շուրջ 108 մլն. դրամ:

Սինոփսիս Արմենիան ԵԿՏԱ-ին անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման՝ Սինոփսիսի համապարփակ, իրենց ոլորտում առաջատար և լիովին լիցենզավորված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) համալսարանական ծրագրային փաթեթներ:

Ծրագրի շրջանակներում Սինոփսիսը նաև տրամադրում է Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի մաս կազմող Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից մշակված ուսումնական պլան և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ուսումնական նյութեր, այդ թվում՝ 90 նանոմետր և 32/28 նանոմետր տեխնոլոգիաներով ուսումնական նախագծման համար նախատեսված փաթեթներ (EDKs) և փոխգործակցող գործընթացների նախագծման համար փաթեթներ (iPDKs), որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ուսումնական միջավայրում իրականացնել ինտեգրալ սխեմաների (ԻՍ) գերժամանակակից նախագծում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապագային նայում է երիտասարդ սերնդի աչքերով: Մենք տեսնում ենք, թե ինչ են ակնկալում մեր երիտասարդները և օգնում ենք նրանց հասնելու իրենց նպատակին: Կրթությունը արգասաբեր կայուն աճի հիմնական, իրական միջոց է և մենք հետևողականորեն և շարունակաբար աջակցել ենք կրթության տարբեր ուղղություններին և համապատասխան ծրագրերին: Եվ մենք կշարունակենք անել դա: Որքան ավելի առողջ լինի մեր կրթությունը, այնքան ավելի հուսալի կլինի մեր ապագան»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԲՈՒՀ-արտադրության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատաշուկան ապահովել արտադրությանը պատրաստ շրջանավարտներով, ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ և անհրաժեշտ ունակություններ ունեն: Համաձայն Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացվող կրթական մոդելի՝ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, բարձր առաջադիմությամբ առավելագույնը 20 ուսանողներ մրցութային կարգով ընդգրկվում են ծրագրում: Ընտրությունը կատարվում է Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ առաջնակարգ դասախոսների կողմից: Այս տարի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի բակալավրական կրթական ծրագիրը տվել է իր երկրորդ շրջանավարտներին: Բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Այս ծրագիրը տեղեկատվական և հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտում գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության հաջողված օրինակ է», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը. «Բարձրորակ և ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների պատրաստումը ՏՀՏ ոլորտի զարգացման գերկարևոր նախապայմաններից մեկն է»:

«Սինոփսիսի և ԵԿՏԱ-ի համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում է», - ասել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը. «Համատեղ ծրագիրն արդիական պահելու համար իրականացվում է մեծածավալ մեթոդական աշխատանք: Մենք անընդհատ թարմացնում ենք ուսումնական նյութերն ու ենթակառուցվածքները՝ արդյունաբերության ներկա կարիքներին և պահանջներին բավարարելու նպատակով»:

«Բուհի և կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծված այս յուրօրինակ նախաձեռնությունն աննախադեպ հնարավորություն է տալիս ԵԿՏԱ-ի ուսանողներին` զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, ուսումնառության տարիներին ստանալ գործնական հմտություններ, աշխատաշուկայում դառնալ մրցունակ` կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի անընդհատ փոփոխվող ոլորտում», - ասել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Արման Ավագյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով: Կհատկացվեն նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---