Ռոստելեկոմի 2014-ը. Ինտերնետի արագության ավելացումը, աշխատատեղերի ստեղծումն ու 3 մլրդ դրամից ավելի ներդրումները

Ռոստելեկոմի 2014-ը. Ինտերնետի արագության ավելացումը, աշխատատեղերի ստեղծումն ու 3 մլրդ դրամից ավելի ներդրումները

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերության համար 2014-ը հաջողակ տարի է եղել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա ընթացքում ընկերության գործունեությունն ասաց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Նրա խոսքով, բաժանորդների քանակի զգալի աճից բացի ընդլայնվել է նաև ընկերության վաճառքի և սպասարկման սրահների, վաճառակետերի ցանցը:

«Այդ թիվը հասցրել ենք 26-ի, ակնկալում ենք նաև, որ տարեվերջին բաժանորդների թիվը` 2013-ի համեմատ աճելով մոտ 2.5 անգամ, կգերազանցի 26.000-ը»,- նշեց նա:

Ընկերության ծառայություններն արդեն հասանելի են ՀՀ 19 քաղաքում՝ Երևանի 9 վարչական շրջանում, Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում, Մեծամորում, Արմավիրում, Մասիսում, Արտաշատում, Արարատում, Սևանում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Մարտունիում, Ալավերդիում և Քաջարանում:

Իմիջիայլոց, «Ռոստելեկոմ»-ը հայաստանյան միակ օպերատորն էր, որը շուկա մուտք գործեց մարզերից, այնուհետև ընդլայնելով ցանցը հասավ նաև երևանյան շուկա:

Ընկերությունը տարվա ընթացքում Երևանում ավարտել է 40 Գբ/վ արագությամբ շղթայաձև ցանցի կառուցումը, որը մայրաքաղաքում ապրող բաժանորդներին, այդ թվում՝ կորպորատիվ հաճախորդներին, ապահովում է կայուն, անխափան ու գերարագ ինտերնետ հասանելիությամբ:

Անդրադառնալով զանգերի կենտրոնի որակի բարելավմանը, Ֆարամազյանը նշեց, որ նոր տեխնոլոգիայի ներդրման արդյունքում ցանկացած բաժանորդի զանգ, որը ստանում են գերծանրաբեռնված ժամերին, անպատասխան չի մնա.

«Այն դեպքերում, երբ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջանում, զանգերի քանակը միանգամից կտրուկ աճում է: Նոր տեխնոլոգիայով, եթե հանկարծ օպերատորն այդ պահին չի պատասխանում, բաժանորդի համարն անմիջապես գրանցվում է և առաջին իսկ ազատված մասնագետը հետզանգով կապվում և սպասարկում է նրան»: .

Ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է ինտերնետի արագությունը: Նկատել են նաև՝ բաժանորդները սկսել են էլ ավելի ծանր բովանդակություն օգտագործել, ինչը կապված է «Ռոստելեկոմ»-ի կողմից բարձր արագության ապահովման հետ:

Անդրադառնալով տարվա ընթացքում իրականացվածներդրումներին, ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ այն գերազանցել է 3 մլրդ դրամը, և ակնկալում են 2015-ին ևս պահպանել այդ ծավալը:

«Հաջորդ տարի հիմնականում նոր նախագծեր ենք իրականացնելու, որոնք ուղղված են լինելու ծառայությունների որակի բարձրացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Հիմնականում շեշտը դնելու ենք հենց ծառայությունների մատուցման վրա»,- նշեց Հայկ Ֆարամազյանը:

2014-ին ընդլայնվել են վճարումների ընդունման հնարավորությունները: Այժմ ընկերության բաժանորդները կարող են վճարումներ կատարել ինչպես ակնթարթային վճարումների տերմինալների (TellCell և Tandem) և վճարային համակարգերի (Mօbidram) միջոցով, այնպես էլ հայաստանյան մի շարք առաջատար բանկերի մասնաճյուղերում, մասնավորապես՝ Կոնվերսբանկում (ինտերնետ-բանկից օգտվողների համար նաև առցանց), Հայէկոնոմբանկում, Առէսքիմբանկում, Ամերիաբանկում և Հայբիզնեսբանկում: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով, շուտով բանկերի ցանկն ընդլայնվելու է:

«Մոտ ապագայում հնարավոր կլինի նաև մեր ընկերության ծառայություններին բաժանորդագրվել առցանց: Այսինքն՝ բաժանորդը տանը նստած կկարողանա ստուգել իր հասցեի հասանելիությունն ու տեղում բաժանորդագրվել, ինչից հետո մեր աշխատակիցն ինքը կայցելի նրան համապատասխան փաստաթղթով, որի ստորագրումից հետո կկատարի անհրաժեշտ բոլոր միացումները»,- նշեց նա՝ հավելելով, որ բաժանորդամետ քաղաքականությունը շարունակվելու է, ինչպես նաև աշխատելու են որակի բարելավման ուղղությամբ:

Տարվա ամենամեծ ձեռքբերումներից է նաև ավելի քան 100 նոր աշխատատեղի ստեղծումը, որի արդյունքում երիտասարադ կադրեր են աշխատանքի ընդունել:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 2012-ի դեկտեմբերից: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունն ավելի քան 3000 կմ է և ծածկում է ՀՀ տարածքի 80%-ը:Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Հարցին, թե արդյոք Ռոստելեկոմը հետագայում բջջային կապի շուկա մուտք գործելու ցանկություն ունի, Հայկ Ֆարամազյանը պատասխանեց, թե մոտ ապագայում նման պլաններ դեռ չկան: Դրա փոխարեն շարունակելու են զարգանալ որպես լարային օպերատոր՝ ավելացնելով ծառայությունների տեսականին, քանի որ հենց դա է ընկերության ուժեղ կողմը:

Անդրադառնալով հեռուստատեսության ոլորտում զարգացումներին, Ֆարմազյանը նշեց, որ նոր ծառայություններ են ներդնելու, որոնց մասին ավելի հստակ կխոսեն, երբ համապատասխան համակարգը պատրաստ լինի շահագործման, բայցև հավելեց, որ այդ ուղղությամբ 2015-ին մեծ ներդրումներ են կատարելու:

Անդրադառնալով ընկերության կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, տնօրենը նշեց, որ բավականին լայն ծրագրեր են իրականացնում թե Երևանում, թե մարզերում:

«Ունենք կրթօջախներ, որոնց անվճար Wi-Fi և լարային ինտերնետով ենք ապահովում, նաև շարունակվում է այգիներն անվճար Wi-Fi-ով ապահովելու ծրագիրը, այս տարի մի քանիսն ավելացան Երևանում, Կապանում և Աբովյանում»,- նշեց բա՝ հավելելով, որ այդ տեսակի աջակցությունն էլ 2015-ին շարունակվելու է:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական այլ մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ամբողջ տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---