13  07.04.15 - Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնների շնորհանդեսը

Samsung-ի Galaxy S6 նորագույն սմարթֆոնը՝ Հայաստանում (վիդեո)

Samsung-ի Galaxy S6 նորագույն սմարթֆոնը՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացնում է Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները, որոնց վաճառքը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 17-ին, այսօր՝ ապրիլի 7-ին շնորհանդեսի ժամանակ ասաց Samsung Electronics ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միխայիլ Բադուևը:

«Տարիներ շարունակ շուկայի առաջատար Samsung Electronics-ն իրականացնում է իր հաճախորդների ապագայի երազանքները և ստեղծում ապագան ներկայի վերածելու հիանալի հնարավորություն: Մարտի 1-ին Բարսելոնայում Samsung-ը ներկայացրեց ամենանորար հեռախոսը. այս սարքում մի քանի անգամ հզորացվել են տեխնիկական բնութագրիչները՝ հնարավորություն տալով բարձրորակակ նկարահանումներ կատարել նույնիսկ ամենավատ լուսավորության պայմաններում: Հետաքրքիր են նաև նյութերի համադրությունը և որակը, որոնցից պատրաստված է սմարթֆոնը»,- ասաց նա:

Galaxy ընտանիքի hաջորդ սերնդի նորագույն սմարթֆոնի դիզայնի բարդ նախագծում կիրառված են հատուկ նյութեր՝ մետաղի և ապակու կատարյալ համատեղությամբ: Նորագույն գերամուր ալյումինե (Al 6013) շրջանակում տեխնոլոգիաներ են, որոնք գործածվում են օդանավերում, նավերում և լեռնային հեծանիվներում: Այն 1.5 անգամ ավելի ամուր է, քան շուկայում ներկայացված այլ սմարթֆոնների շրջանակները: Սմարթֆոնի ապակին ռեֆլեկտիվ 2.5D Gorilla Glass 4 տեսակի է: Արդյունքում ստացվել է հարթ ապակե կոր եզրերի և մետաղական մասերի ճշգրիտ համադրություն: Գեղեցիկ արտաքին տեսքից բացի, սարքն օժտված է հզոր բնութագրիչներով: Samsung Galaxy S6 սմարթֆոնն ունի 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ 5.1 դյույմանոց էկրան և 64 բիթանոց Exynos 7420 պրոցեսոր: Առաջին սմարթֆոնն է շուկայում 14 նմ պրոցեսորով:

Նորարար սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչները մանրամասն ներկայացրեց Samsung Electronics-ի շարժական սարքավորումների բաժնի ղեկավար Աշոտ Բուդաղյանը. «Եթե լուսանկարվելու և սելֆիների սիրահար եք, ուրեմն այս սմարթֆոնները հենց ձեզ համար են: Հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է, դիմայինը՝ 5 ՄՊ: Դրանք F1.9 օբյեկտիվի շնորհիվ ապահովում են կրկնակի պայծառություն մութ պայմաններում՝ Samsung Galaxy S5-ի համեմատ: Մեկ այլ կարևոր առանձնահատկություն էլ տեսախցիկի գործարկման ժամանակն է՝ ընդամենը 0.7 վայրկյան. արագ գործարկելու համար հարկավոր է միայն Home կոճակը 2 անգամ սեղմել: Իսկ Tracking AF-ը երաշխավորում է շարժվող օբյեկտները հստակ լուսանկարելու հնարավորություն»:

Սմարթֆոններն ունեն 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողություն, համալրված են ամենաթարմ Android օպերացիոն համակարգով` 5.0.2 (Lollipop): Իսկ անլար և արագ լիցքավորումը դրանց կրառությունն առավել նպատակահարմար են դարձնում: Ընդամենը 10 րոպե լիցքավորումը կապահովի մոտ 4 ժամ օգտագործման ժամանակ, ամբողջականը տևում է ընդամենը 80 րոպե՝ Samsung Galaxy S6-ի, և 85 րոպե՝ S6 Edge-ի դեպքում: Սմարթֆոնները լիովին համատեղելի են PMA (Power Matters Alliance) և WPC (Wireless Power Consortium) հավաստագրված լիցքավորիչների հետ:

Սմարթֆոնները կլինեն սպիտակ, սև, ոսկեգույն, Samsung Galaxy S6-ը նաև կապույտ, իսկ S6 Edge-ը՝ զմրուխտե կանաչ գույներով: Նախնական արժեքը սահմանվել է 420.000 և 480.000 դրամ համապատասխանաբար:

Samsung Electronics-ը նաև անակնկալ է պատրաստել հավատարիմ հաճախորդների համար: «Մասնակցեք նոր՝ ինտերակտիվ «Ապագան այստեղ է» խաղին, և ստացեք բացառիկ հնարավորություն գնելու Samsung Galaxy S6 կամ Galaxy S6 Edge սմարթֆոնը 99% զեղչով: Պարզապես անհրաժեշտ է անել սելֆի Samsung ապրանքանիշի հետ, տեղադրել այն Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում և հետևել էջի հրահանգներին», - ասաց Samsung Electronics ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը:

Samsung Armenia-ն հոգացել է, որ առանց նվերների չմնան նաև խաղի լավագույն 9 մասնակիցը: Մասնակցության կանոններին կարելի է ծանոթանալ Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---