ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոյում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոյում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոպոլիտենում՝ մինչև երրորդ անձանց կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի մետրոպոլիտենի տարածքում անվճար Wi-Fi ինտերնետ է տրամադրում 2012 թվակականի օգոստոսից, որպեսզի մետրոյով երթևեկող քաղաքացիներն ունենան հաղորդակցվելու և համացանցից օգտվելու հնարավորություն՝ գնացքի սպասելիս կամ երթևեկության ընթացքում: Wi-Fi ինտերնետ ծառայությունը Երևանի մետրոպոլիտենի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մշտապես մատուցվել է անվճար և առանց որևէ նախապայմանի, այդ թվում՝ առանց ցանցին միանալու համար գովազդային բնույթ կրող որևէ տեսանյութ դիտելու նախապայմանի:

Սակայն վերջերս, երրորդ անձանց կողմից՝ առանց ընկերության հետ համաձայնեցնելու միջամտություն է կատարվել ընկերության ենթակառուցվածքին՝ անվճար Wi-Fi ցանցին միանալ ցանկացող քաղաքացիներին առաջարկելով դիտել գովազդային տեսանյութեր՝ որպես Wi-Fi ցանցին միանալու անհրաժեշտ նախապայման:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերը նշվածը գնահատվում է որպես ապօրինի միջամտություն իր ենթակառուցվածքին և վերջինիս չարտոնված շահագործում՝ շահույթ ստանալու նպատակով:

Հետևաբար, ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնելու անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը՝ մինչև իր ենթակառուցվածքին չարտոնված և ապօրինի միջամտության վերացումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---