Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ դեսպանատների կայքերը. Հայ հաքերները պատասխանել են20 հունվարի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դեսպանատների կայքերն ենթարկվել են զանգվածային հաքերային հարձակման: Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր անձնական բլոգում: Նրա տեղեկություններին համաձայն՝ այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, սակայն ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում։ Մարտիրոսյանը նշել է, որ սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009-ի սեպտեմբերից։ Փորձագետը նաև տեղեկացրել է, որ ի պատասխան ադրբեջանցի հաքերների հարձակումներին, հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի 16.000 օգտատերերի բլոգեր: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կիբերպատերազմների պատմությունը սկսվել է 2000-ից, երբ համացանցը երկու երկրում գործնականում զարգացած չէր, գործում էր մի քանի տասնյակ կայք, եւ համացանցից օգտվողների թիվն առանձնապես մեծ չէր։ Դրա համար էլ Green Revenge ադրբեջանական եւ «Լիազոր» հայ հաքերական խմբերի միջեւ կայքէջերի կոտրումների փոխանակումը, որը համացանցի համաշխարհային պատմության մեջ է մտել որպես երկու պետության միջեւ խոշոր կիբերպատերազմի առաջին դեպքերից մեկը, շատերի համար աննկատ է մնացել եւ այսօր այս միջադեպի մասին քչերը գիտեն։ Այն ժամանակ երկու կողմից կոտրվել են տասնյակ կայքեր: Այնուհետեւ մի քանի տարի տիրել է համեմատական անդորր, որից հետո՝ 2006-2007թթ․, ադրբեջանցի հաքերները կրկին սկսել են ակտիվանալ՝ ձեւավորելով հայկական կայքերի վրա հարձակումներ գործող խմբեր, որոնք զբաղված էին հայերի հասցեին վիրավորանքների եւ հակահայկական բնույթի քարոզչանյութերի տարածմամբ։ Այդ ժամանակահատվածում հարձակումները գերազանցապես միակողմանի էին։ Ընդ որում, Հայաստանում տեղեկատվական անվտանգության նկատմամբ տիրում էր այնքան անտարբեր վերաբերմունք, որ շատ հաճախ կոտրվում էին նաեւ պետական կայքեր։ Արձանագրվել են նաեւ պետական հաստատություններից տեղեկատվության արտահոսքի դեպքեր։ Իրավիճակը սկսել է փոխվել 2009թ․ երկրորդ կեսից։ Այդ ժամանակ հայկական ցանցի պետական հատվածը դրվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հատուկ հսկողության ներքո։ Վերջին լուրջ ու հաջողված հարձակումը Հայաստանի պետական կայքերի դեմ տեղի է ունեցել 2009թ․ սեպտեմբերին, որից հետո, փաստորեն, չի գրանցվել ոչ մի լուրջ միջադեպ։ Միաժամանակ, հայկական ցանցի մասնավոր հատվածի մակարդակով հարձակումների քանակը սկսել է օրինաչափորեն աճել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |