Facebook Messenger-ում «գաղտնի» չատեր կգործարկվեն 8 հուլիսի 2016 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հայտարարել է իր մեսենջերի համար «գաղտնի» չատերի ստեղծման մասին: Հիմնական տարբերությունն այն է լինելու, որ «գաղտնի» չատերում գրված հաղորդագրությունները հնարավոր կլինի ընթերցել միայն երկու սարքի վրա՝ ուղարկողի ու ստացողի: Որոշ ժամանակ անց (օգտատերն ինքը կորոշի ժամանակը) հաղորդագրություններն ավտոմատ կջնջվեն: Այժմ այդ հնարավորությունը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար, որոնց թիվը 2016-ի ամռան ընթացքում կավելանա: Թե երբ ծառայությունը հասանելի կլինի բոլորի համար, դեռ չի հայտարարվում, փոխանցում է Slon.ru-ն: «Գաղտնի» չատերի հնարավորությունը 2013-ից գործում է Telegram մեսենջերում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |