ITU. Ադրբեջանում ՏՏ և հաղորդակցության ոլորտն ավելի արագ է զարգանում, քան Հայաստանում

ITU. Ադրբեջանում ՏՏ և հաղորդակցության ոլորտն ավելի արագ է զարգանում, քան Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանը 2016-ի համեմատ մեկ աստիճանով զիջել է իր դիրքերը Հեռահաղորդակցության միջազգային միության «Տեղեկատվության և հաղորդակցության զարգացում 2017» վարկանիշում՝ 5,76 ցուցիչով զբաղեցնելով 75-րդ տեղն աշխարհի 176 երկրի շարքում:

Ադրբեջանը 6,2 ցուցիչով վարկանիշում 10 սանդղակով առաջ է Հայաստանից, այն զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը:

5,79 ցուցիչով ընդամենը մեկ սանդղակով Հայաստանից առաջ է անցնում նաև Վրաստանը՝ զբաղեցնելով 74-րդ տեղը:

ԵԱՏՄ երկների շարքում առաջատարը Բելառուսն է, այն 32-րդ տեղում է:

Ռուսաստանը զբաղեցրել է 45-րդ, Ղազախստանը՝ 52-րդ, Ղրղզստանը՝ 109-րդ տեղը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---