Telegram-ն ու Firechat-ը ՀՀ-ում ցույցերի օրերին ներբեռնումների թռիչքային աճ ունեն

Telegram-ն ու Firechat-ը ՀՀ-ում ցույցերի օրերին ներբեռնումների թռիչքային աճ ունեն

PanARMENIAN.Net - Telegram մեսենջերը, որը՝ կարգավորումներ փոխելու դեպքում, կարող է աշխատել անգամ արգելափակումից հետո, ապրիլի 22-23-ի դրությամբ առաջին-երկրորդ հորիզոնականներն է զբաղեցնում ՀՀ-ից ներբեռնվող հավելվածների շարքում։

AppAnnie համակարգի տվյալներով, մեսենջերի հետ «մրցում է» Riseup խաղը։ Telegram-ն աճել է 10 հորիզոնականով։

Firechat հավելվածը, որը թույլ է տալիս կապնվել մոտակայքում գտնվող մարդկանց հետ անգամ կապի բացակայության պայմաններում, դարձել է iPhone համար թիվ 7 ներբեռնվող հավելվածը Հայաստանից այն դեպքում, երբ նախօրեին չէր մտնում անգամ թոփ-500-ի մեջ։

Android-համակարգով ներբեռնումների քանակով Telegram-ն ապրիլի 23-ի դրույթամբ 24-րդ հորիզոնականում է՝ ապրիլի 21-ի համեմատ աճելով 28 հորիզոնականով։ Մեսենջերների թվում այն 5-րդն է՝ աճելով 3 հորիզոնականով։

Հայաստանում 10-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

Դրան հետևած ցույցի ընթացքում պատգամավորներ Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը ձերբակալվել են, իսկ համացանցում` մարտի 1-ի ակնարկը սպառնալիք ընկալելով, սկսել են կոչ անել ներբեռնել Telegram և այլ անխափան կապի հավելվածներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---