Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը: Նոր սմարթֆոնն ունի 6,4 դյույմանոց AMOLED էկրան 2960-ը 1440-ի պիքսել թողունակությամբ, հայտնում է Lenta.ru-ն:

Սարքի գաբարիտներն ու արտաքին տեսքը գործնականում չեն տարբերվում 2017-ի Note 8-ից: Միակ փոփոխությունը մատնահետքերի սքաների տեղի փոփոխությունն է՝ հիմա այն հիմնական տեսախցիկի ներքևում է գտնվում, ոչ թե կողքին: Ինչպես և նախկինում սմարթֆոնը կունենա ստիլուս, որի օգնությամբ հնարավոր կլինի կառավարել տեսախցիկն ու այլ գործողություններ կատարել:

Note 9-ն ունի 8 միջուկանի Exynos 9810 պրոցեսոր մինչև 2,7 գիգահերց հաճախականությամբ: Սարքն ունի նաև 6/8 գիգաբայթ օպերատիվ և 128/512 գիգաբայթ ներկառուցված հիշողություն՝ մինչև 512 գիգաբայթ ծավալով microSD քարտի աջակցությամբ: Մարտկոցն ունի 4000 միլիամպեր/ժամ ծավալ: Արտադրողը խոստանում է մեկ լիցքավորման դեպքում ամբողջ օրվա աշխատանք:

Կրկնակի հիմնական տեսախցիկն ունի 12 մեգապիքսել թողունակություն երկու սենսորների օպտիկական կայունացմամբ: Սմարթֆոնի հետ միասին ընկերությունը ցուցադրել է նոր անլար լիցքավորիչը, որը կարող է միաժամանակ երկու սարք լիցքավորել:

128 Գբ Note 9-ը կարժենա $999.99, իսկ 512 Գբ տարբերակը կարժենա $1,249.99: Այդպիսով, Galaxy Note 9 կլինի զանգվածային արտադրության ամենաթանկ Android սմաթրֆոնը:

Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---