ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը22 հունվարի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը և աշխարհահռչակ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցության հնարավորությունը: Հանդիպումը կայացել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Նրանք, մասնավորապես, մտքեր են փոխանակել թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում գործակցության հնարավորությունների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է նաև Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ՝ քննարկելով հնարավոր արդյունավետ գործակցությունն արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |