Microsft-ը նոր Bing որոնողական համակարգ է գործարկել

PanARMENIAN.Net - Microsoft-ը նոր Bing որոնողական համակարգ է գործարկել, որը կփոխարինի Live Search-ը: Bing որոնողական համակարգը գործարկվել է միանգամից մի քանի տասնյակ լեզուներով, ներառյալ հայերենը: Դեռեւս ամենազարգացածը ամերիկյան տարբերակն է: Ռուսական եւ եվրոպական բաժինները դեռեւս հասանելի են միայն բետա-ռեժիմով:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանում Microsft-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, հայերեն տարբերակի ստեղծումը լոկ ժամանակի հարց է, սակայն այն անպայման կստեղծվի:



Նոր համակարգի միջոցով կարելի է տվյալներ ստանալ ապրանքների (այդ թվում գների) մասին, պատվիրել ավիատոմսեր, քարտեզներ եւ տեղեկություններ տարբեր օբյեկտների` խանութների, կինոթատրոնների գտնվելու վայրի մասին: Bing-ը գտնում է ոչ միայն տեքստը, այլ նաեւ պատկերներն ու տեսաֆայլերը: Նախկինում Microsft-ը խոստացել էր գործարկել համակարգը հունիսի 3-ին, սակայն դա արվեց մայիսի 29-ին: Bing-ի տարածման համար Microsft-ը մտադիր է հատկացնել 100 մլն դոլար: Այդ գումարը կծախսվի ինտերնետ-գովազդի, հեռուստահոլովակների եւ ռադիոյում ու մամուլում հայտարարությունների վրա:
 Ուշագրավ
Ստորագրահավաք են անցկացրել մի քանի կայքեր: Նախաձեռնության կազմակերպիչներն են Change.org և SumOfUs.org ռեսուրսները
ԱՄՆ ԿՀՎ կայքն անհասանելի էր օգտագործողների համար երևանյան ժամանակով ուրբաթ լույս շաբավա գիշերը
Բջջային կապի ծառայությունների վճարման ժամանակ կներմուծվի տարբերակված արտաքին միջնորդավճար, որը կփոխվի` կախված վճարման գումարից
Վաղը՝ փետրվարի 11-ին եվրոպական մի շարք երկներում լայնամասշտաբ բողոքի-ցույցեր են կայանալու՝ ընդդեմ ACTA-ի
Ինչպե՞ս կատարել օնլայն գնումներ

Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։