Իգոր Կլիմկոն հերքել է Beeline-ի գրասենյակների փակման մասին տեղեկատվությունը 4 հունիսի 2009 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «ԱրմենՏելի» (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հերքել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակների փակման մասին տեղեկատվությունը: Իգոր Կլիմկոն ասել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը չի փակել Սարյան եւ Տերյան փողոցներում գտնվող սպասարկման կետերը: Իսկ Սարյան փողոցի գրասենյակը փակվել է 2001-ին, ինչպես ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը. «Ես շատ զարմացած եմ, որ ԶԼՄ-ները 8 տարիների ընթացքում հիշել են այդ մասին»:Նախօրեին որոշ ԶԼՄ-ները, հղում կատարելով միմյանցից, հայտարարել են Վազգեն Սարգսյան, Սարյան եւ Տերյան փողոցներում Beeline-ի գրասենյակների փակման մասին Ստորագրահավաք են անցկացրել մի քանի կայքեր: Նախաձեռնության կազմակերպիչներն են Change.org և SumOfUs.org ռեսուրսները ԱՄՆ ԿՀՎ կայքն անհասանելի էր օգտագործողների համար երևանյան ժամանակով ուրբաթ լույս շաբավա գիշերը Բջջային կապի ծառայությունների վճարման ժամանակ կներմուծվի տարբերակված արտաքին միջնորդավճար, որը կփոխվի` կախված վճարման գումարից Վաղը՝ փետրվարի 11-ին եվրոպական մի շարք երկներում լայնամասշտաբ բողոքի-ցույցեր են կայանալու՝ ընդդեմ ACTA-ի |