Fibernet Communications ընկերությունը իջեցնում է մեծածախ ինտերնետի գները 12-30%

PanARMENIAN.Net - Fibernet Communications հեռահաղորդակցության հայկական ընկերությունը հայտարարեց մեծածախ ինտերնետի գների իջեցման մասին: Միջինում այդ ծառայության արժեքը ինտերնետ պրովայդերների համար իջավ 21%-ով, սակայն կախված ձեռքբերվող թրաֆiկի ծավալից, գործում են տարբերակված սակագներ`12 մինչեւ 30%:



Fibernet Communications ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը ընդգծում է, որ ընկերության կողմից իրականացվող գնային քաղաքականությունը ուղղված է Հայաստանի բնակչության ինտերնետացմանը եւ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը: «Այսօր երկրում նկատվում են բնակչության ակտիվ ինտերնետացման միտումներ: Եւ իրականացնելով ճկուն գնային քաղաքականություն, մեր ընկերությունը ներդրում է անում այդ ընդհանուր գործի մեջ: Ես կարծում եմ, որ իջեցնելով ինտերնետի գները հայկական պրովայդերների համար Fibernet Communications ընկերությունը այդպիսով աջակցում է գների իջեցմանը նաեւ վերջնական սպառողի համար եւ հետեւաբար հետագա սպառողների շուկայի ընդլայնմանը: Այս ամենն իր հերթին, պետք է Հայաստանում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնի ինտերնետի նկատմամբ եւ հետագա ՏՏ ոլորտի զարգացման հանդեպ ընդհանրապես»,-նշում է Արմեն Խաչատրյանը:



Նրա կարծիքով, ճկունությունը եւ պահանջարկին եւ շուկայի իրավիճակին ժամանակին արձագանքելու ունակությունը`բիզնեսի հաջողության գրավականն է:



Fibernet Communications` Հայաստանի երկրորդ հեռահաղորդակցային ընկերությունն է, որը ելք ունի դեպի միջազգային կապի կանալներ, ստեղծվել է 2006 թ-ին: Ընկերությունը ունի սեփական ժամանակակից հեռահաղորդակցության ցանց եւ առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ` առանձնացված միջազգային կանալ, տվյալների տարանցիկ փոխանցում, միջազգային կանալների վարձույթ, ինտերնետային հնարավորություն, վիրտուալ ներկայության կետեր, collocation:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---