Երեւանի կենտրոնում հնարավոր է Beeline բաժանորդների բջջային կապի աշխատանքի ժամանակավոր խափանում

Երեւանի կենտրոնում հնարավոր է Beeline բաժանորդների  բջջային կապի  աշխատանքի ժամանակավոր խափանում

PanARMENIAN.Net -
Երեւանի կենտրոնում ժ. 14:00-17:00-ի ժամանակահատվածում հնարավոր են Beeline բաժանորդների բջջային կապի աշխատանքի ժամանակավոր խափանումներ (Կենտրոն համայնք): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են «ԱրմենՏել» (ապրանքանիշ Beeline) ՓԲԸ-ի մամլո ծառայությունում: Ընկերությունը հայցում իր բաժանորդների ներողամտությունը, եւ հաղորդում է, որ հնարավոր խափանումները կապված են ցանցի արդիականացման պլանային աշխատանքների հետ:



«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

 Ուշագրավ
Հարավային Կորեայում գտնվող գործարանի աշխատակիցներից մեկը վարակվել է վիրուսով
Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ սարքի մասին է, որը ոչ միայն թռչելու է, այլև սերմեր և սածիլներ «կրակելու»
Վարչապետն ասում է՝ ովքեր կտան «բովանդակություն-գին» լավագույն առաջարկը, նրանք էլ կհաղթեն
Հանդիպումն անցել է Դավոսի համաժողովի շրջանակում