OrangeArmenia-ն իր բաժանորդներին առաջարկում է «Ին Orange էջը»

OrangeArmenia-ն իր բաժանորդներին առաջարկում է «Ին Orange էջը»

PanARMENIAN.Net -
Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է ինտերնետային կայքից ցանկացած պահի դիտել ընթացիկ հաշվեկշիռը եւ վերջին գործողությունները, ընդունված եւ այլ համարներին կատարված վճարումները, փոփոխել ակտիվ ծառայությունների ցանկը, վերալիցքավորել հաշիվը, պատվիրել հաշվի վերծանում եւ այլն, այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ հայտնել է նախագծի ղեկավար Գայանե Իգիթյանը:



«Մոտակա ժամանակներում մեր բաժանորդները մի շարք նոր առաջարկներ կստանան, որոնց շնորհիվ Orange-ի ծառայությունն ավելի հարմարավետ կլինի», - ասել է ընկերության մարկեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:



Նախագիծը հնարավորություն կտա բաժանորդներին իրական ժամանակահատվածում հետեւել կատարված ծախսերին, արագ ստանալ հաշվի վերծանումը, նաեւ ուղարկել sms հաղորդագրություն:



«OrangeArmenia-ն լինելով Ֆրանս Տելեկոմ խմբի անդամ, հետեւում է խմբի որդեգրած քաղաքականությանը` կարեւորելով պարզությունն ու ծառայությունների հարմարավետությունը բաժանորդների համար», -ասել է OrangeArmenia կազմակերպության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:



OrangeArmenia-նՖրանս Տելեկոմ խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող արտոնագիր ստացել է 2008 թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009 թ. նոյեմբերի 5-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---