Սկսվել է ռոբոտների մրցույթի մասնակիցների գրանցումը

Սկսվել է ռոբոտների մրցույթի մասնակիցների գրանցումը

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) 2010 թվականի համար հայտարարել է «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» և «Գծին հետևող ռոբոտ» (Line Tracking) մրցույթների գրանցում:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին UITE մամլո ծառայությունից, մրցույթներն անցկացվում են ArmRobotics ռոբոտների բաց առաջնության շրջանակներում, դրան կարող են մասնակցել դպրոցականներն ու մինչև 21 տարեկան ուսանողները: Հայտերի ներկայացման վերջնական ժամկետը 2010 թվականի օգոստոսի 6-ն է: Մրցույթների եզրափակիչ փուլը կկայանա 2010 թվականի վերջին:

ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունը, որը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց 2008 թվականին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---