Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակ, որոնք ամենաշատն են ենթարկվում հաքերային գրոհների և վիրուսներով վարակվելու: Հայաստանում յուրաքանչյուր 24-րդ համակարգիչ և Ադրբեջանում յուրաքանչյուր 39-րդ համակարգիչ կարող են ենթարկվել վիրուսային հարձակման: Այդպիսի տեղեկատվություն է պարունակվում AVG ընկերության հաշվետվությունում: Ցուցակը գլխավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեղեկատվական անվտանգության առումով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև մի շարք աֆրիկյան երկրներ (Սիերա Լեոնե, Նիգերիա և այլն): AVG ընկերության ավագ գիտաշխատող Ռոջերս Թոմպսոնի խոսքերով, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ցուցանիշների բարձր մակարդակի պատճառն անօրինական վեբ-կայքերի տարածված լինելն է, ինչպես նաև օգտագործողների անզգուշությունն ինտերնետում հղումներով և ֆայլերով փոխանակվելու ժամանակ:

AVG ընկերությունը համաշխարհային առաջատար է տվյալների պաշտպանության ապահովման ծրագրերի ստեղծման ոլորտում: Ընկերության հաճախորդներն են ավելի 80 մլն տնային օգտագործողներ և փոքր ձեռնարկություններ 167 երկրներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում:

 Ուշագրավ
Համակարգը գտնում է բաժանորդի կարիքներին ամենահամապատասխան մոդելի հեռախոսը
2014-ից ԵԱԸ տարեկան համաժողովներին կմասնակցեն մինչև 1500-2000 գիտնական
Լրատվամիջոցների շրջանում տարածված լուրերի նոր ֆոտոխցիկով iPod nano-ն հնարավոր է ներկայացվի 2012-ի երկրորդ եռամսյակում
Ինչպե՞ս կատարել օնլայն գնումներ

Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։