Հայկական պատվիրակությունը կմասնակցի Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-22-ը Գուադելախարայում (Մեքսիկական Հանրապետություն) կկայանա Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովը, որին կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանի գլխավորած պատվիրակությունը:

Լիազոր համաժողովի ընթացքում ՀՄՄ անդամ-պետությունների կողմից կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն ամբողջ աշխարհում կապի և տեղեկատվայնացման զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ հնարավորինս մեծ չափով դրական ազդեցություն կունենան ոլորտի համընդհանուր առաջընթացի համար:

ՀՄՄ սեկտորային անդամները (ճանաչված օպերատորական գործակալությունները, գիտական և արդյունաբերական կազմակերպությունները, միջազգային բնույթի ֆինանսական կամ զարգացման հաստատությունները և կազմակերպությունները) դիտորդի կարգավիճակով նույնպես կմասնակցեն համաժողովին: ՀՄՄ լիազոր համաժողովը կարևոր միջոցառում է նաեւ կապի և տեղեկատվայնացման բնագավառում գործող առաջատար ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) լիազոր համաժողովը միության քաղաքականություն մշակող բարձրագույն մարմինն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ և ձևավորում է ՀՄՄ ընդհանուր քաղաքականությունը, ընդունում քառամյա ռազմավարական և ֆինանսական պլանները, ընտրում կազմակերպության բարձրաստիճան ղեկավար կազմին, Ռադիոկանոնակարգման խորհրդի անդամներին, ասվում է տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---