Հայաստանը 13 կետով բարելավել է «ցանցային պատրաստության ինդեքսով» դիրքերը, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդհանուր առմամբ «ցանցային պատրաստության ինդեքսով» միջին ցուցանիշներ ունի, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Երգնյանը` մեկնաբանելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) ամենամյա հետազոտությունների արդյունքները: 2009-2010 թվականների զեկույցի համաձայն, Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 133 երկրների շարքում` իր դիրքերը բարելավելով 13 հորիզոնականով, և այնուամենայնիվ, հետ է մնում տարածաշրջանի երկրներից:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանը լրջորեն բարելավել է իր դիրքերը բջջային կապի բաժանորդների թվով, սակայն զիջում է մի շարք այլ ոլորտներում: Մուսայելյանի խոսքով, ՏՏ զարգացման 4 տարածված մոդելներից Հայաստանը կարող էր փոխառել Սինգապուրի և Իռլանդիայի փորձը. հրավիրել խոշոր արտասահմանյան ՏՏ-ընկերությունների` դրա համար ստեղծելով բարենպաստ պայմաններ: Հանրային խորհրդի անդամը հայտարարել է նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կրթության ոլորտում ավանդ ունեցող ՏՏ-ընկերությունների ու կազմակերպությունների համար հարկային նպաստների, ինչպես նաև սկսնակ ընկերություններին ստարտապների տրամադրման անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---