«Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում

«Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում

PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում: Այդ մասին հաղորդել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան 4G շարժական կապի տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, 3G+ կապը թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել 14.4 մբ/վ արագությամբ կապ: «Մենք պատրաստ կլինենք անցում կատարել 4G տեխնոլոգիայի, երբ համոզված լինենք, որ երկրում բոլոր պայմանները կստեղծվեն այդ ծառայությունը մեր բաժանորդներին տրամադրելու համար»,- ասել է Դյութուան:

«Օրանժ Արմենիան» նոյեմբերի 4-ին և 5-ին կազմակերպում է 4G շարժական կապի տեխնոլոգիայի հանրային կենդանի ցուցադրություն և թեստավորում: Ինչպես հաղորդել է լրագրողներին Բրունո Դյութուան, LTE տեխնոլոգիայի շնորհանդեսը նվիրված է Հայաստանում ընկերության գործունեության 1-ամյակին, և որոշ առումով, Orange Expo նորարական ցուցահանդեսի շարունակությունն է:

Nokia Siemens Networks (NSN) Armenia ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանի խոսքերով, NSN ընկերության մշակած LTE ցանցը տեխնիկապես հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 մբիթ/վրկ արագություն ներբեռնելու և մինչև 50 մբիթ/վրկ արագություն վերբեռնելու համար:

Հայաստանում LTE տեխնոլոգիայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բջջային կապի բոլոր երեք օպերատորները: Միաժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պատրաստ չէ հաճախականություններ տրամադերլ LTE ցանցի շինարարության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---