«Օրանժ Արմենիան» դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել ՏՄՊՊՀ-ից

«Օրանժ Արմենիան» դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել ՏՄՊՊՀ-ից

PanARMENIAN.Net - Կապի օպերատոր «Օրանժ Արմենիայի» նկատմամբ վարչական վարույթը, որը հարուցվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից, նորմալ գործընթաց է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Օրանժ Արմենիայի» տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ՏՄՊՊՀ-ին բողոք ներկայացնելը ցանկացած ժողովրդավարական երկրի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է:

Միաժամանակ, նա նշել է, որ ընկերությունը կմեկնաբանի իրավիճակն այն բանից հետո, երբ պաշտոնական ծանուցում կստանա ՏՄՊՊՀ-ից և կծանոթանա մանրամասների հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Վարույթը հարուցվել է հաշվի առնելով մամուլում (www.hetq.am կայք և «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված և Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները: ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ:

Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---