BarCamp Yerevan’11-ը տեղի կունենա մայիսին

BarCamp Yerevan’11-ը տեղի կունենա մայիսին

PanARMENIAN.Net - BarCamp տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ պաշտոնական խորհրդաժողովը երրորդ անգամ տեղի կունենա Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց միջոցառման կազմակերպիչներից Արփինե Գրիգորյանը, խորհրդաժողովի նախնական ամսաթիվը մայիսի 28-29-ն է: Նրա խոսքով` BarCamp Yerevan’11-ի ընթացքում շեշտը կդրվի ՏՏ ոլորտի տեղի առաջատարների ցուցադրությունների վրա: Միջոցառումն ուղղված է նաև ՏՏ ոլորտում նոր տաղանդավոր աշխատակիցների բացահայտմանը: Ծրագրվում է, որ BarCamp Yerevan’11-ը մասնակիցներ կհավաքի նաև արտասահմանից:

BarCamp-ը խորհրդաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար և տեղի է ունենում զեկույցների, դասընթացների, ցուցադրությունների ու քննարկումների ձևաչափում: Ողջ նյութը տրամադրում են հենց մասնակիցները: Առաջին BarCamp-ը տեղի է ունեցել Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) 2005 թվականին, այդ ժամանակից ի վեր BarCamp-ի խորհրդաժողովներ են կայացել աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: Հայաստանում միջոցառումը կազմակերպվում է սկսած 2009 թվականից, իսկ 2010 թվականին BarCamp-ն առաջին անգամ տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում:

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խնդրել է Եվրոպական արդարադատության դատարանին գնահատել ACTA հակապիրատային համաձայնագրերը
Բջջային սարքերի գողության մեջ կասկածում են խանութի աշխատակիցներից մեկին
Յանդեքս ընկերությունը հրապարակել է 2011-ի չորրորդ եռամսյակի և 2011-ի ֆինանսական արդյունքները
Ըստ գերմանական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերությունը կթողարկի իր iPad 3 պլանշետային համակարգիչը մարտի 23-ին Գերմանիայում
Ինչպե՞ս կատարել օնլայն գնումներ

Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։