«Երեխաների առցանց անվտանգություն» մրցույթին Հայաստանի ավելի քան 100 դպրոցական է մասնակցել

«Երեխաների առցանց անվտանգություն» մրցույթին Հայաստանի ավելի քան 100 դպրոցական է մասնակցել

PanARMENIAN.Net - Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունն ու World Vision բարեգործական հասարակական կազմակերպությունն ամփոփեցին «Երեխաների առցանց անվտանգություն» մրցույթի արդյունքները: Մրցույթին ավելի քան 100 դպրոցականներ էին մասնակցում: Նրանք ներկայացրել էին 60 նախագծեր, որոնք պատմում են այն վտանգների մասին, որոնց կարելի է բախվել Ինտերնետում: Տարբեր անվանակարգերում հաղթողները մրցանակներ ստացան կազմակերպիչներից: Այս միջոցառումը նվիրված է Անվտանգ Ինտերնետի միջազգային օրվան, որը 3-րդ անգամ է նշվում Հայաստանում: Ինչպես ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, տեղեկատվական քարոզարշավը Հայաստանի դպրոցներում կշարունակվի մինչև մարտի 1-ը: Ծրագրվում է, որ Հայաստանի առնվազն 7 դպրոցներում անվտանգ Ինտերնետի թեմայով շնորհանդեսներ կլինեն: World Vision-ն իր հերթին տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի 25 դպրոցներում դասընթացներ կանցկացնի դպրոցականների, ուսուցիչների և ծնողների հետ: «Ծնողները հաճախ ավելի քիչ գիտեն Ինտերնետի մասին, քան նրանց երեխաները, ուստի կարևոր է այդ ռիսկերի մասին պատմել նաև ծնողներին»,- ասել է World Vision-ի կրթական ծրագրերի հարցերով փորձագետ Հասմիկ Ղուկասյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---