Ռալֆ Յիրիկյան. Որակյալ աշխատուժի հավաքագրումը գործարար կառավարման ամենակարևոր մարտահրավերներից է

Ռալֆ Յիրիկյան. Որակյալ աշխատուժի հավաքագրումը գործարար կառավարման ամենակարևոր մարտահրավերներից է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հանդիպել է Առաջնորդների դպրոցի լսարանին` առաջատար լինելու հնարավոր ուղիներն ուսանողներին ներկայացնելու համար: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍի մամլո ծառայությունը, Առաջնորդների դպրոցի ուսանողները ծանոթացել են նոր տեխնոլոգիաների և լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձին:

«Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարևոր է, որպեսզի կառավարման համակարգը լինի ճկուն և ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարևոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդեք սեփական օրինակով»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժշետությունը: Նա կարևոր է համարել բիզնես կառավարման միջոցով երկրի հեղինակությունն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---