Այսօր թողարկված Nokia X7-ը Հայաստանում դեռ չի սպասվում

Այսօր թողարկված Nokia X7-ը Հայաստանում դեռ չի սպասվում

PanARMENIAN.Net - Այսօր Nokia-ի պաշտոնական բլոգը բացի Nokia E6-ի թողարկման մասին լուրից, հայտնեց, որ այսօր թողարկվում է նաև Nokia X7։

Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ Nokia X7 այսօր թողարկված հեռախոսները դեռևս չեն սպասվում Հայաստանում։

Nokia X7-ը Nokia E6-ի պես աշխատում է Symbian Anna համակարգով։ Հեռախոսն իր ֆունկցիաներով զվարճանքի համար է։ Այն ունի 8 մեգապիկսել ֆոտոխցիկ, 8 GB հիշողության քարտ և ապահովում է մինչև 32 GB լրացուցիչ հիշողություն։ Կարող է միանալ 2G/3G ցանցի և անլար WiFi ցանցի։

Օգտագործելով հեռախոսի Nokia Social-ը՝ կարելի է օգտվել Facebook-ի, Twitter-ի և այլ սոցիալական ցանցերի ծրագրերից (apps):

 Ուշագրավ
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում
«Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ
Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները