«ԱրմենՏել» ընկերությունը ընդարձակում է Hi-Line ծառայության աշխարհագրությունը21 ապրիլի 2011 - 17:39 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Արարատում, Բյուրականում, Վեդիում, Զվարթնոցում, Մասիսում, Սիսիանում և Տաթևում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 47-ի: «Hi-Line ծառայության աշխարհագրության շարունակական ընդլայնումը պայմանավորված է շրջանների բնակիչներին որակյալ և մատչելի ինտերնետ-հասանելիությամբ ապահովելու «ԱրմենՏել» ընկերության ձգտումով: Մենք չենք սահմանափակվում միայն նոր քաղաքներում ծառայություն տրամադրելով, այլև առաջարկում ենք մատչելի սակագներ, անվճար միացում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով համակարգիչներ ձեռք բերելու հնարավորություն «, - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նշենք, որ 2011թ-ի ապրիլի սկզբին «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկեց Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ. «Մեգա 256» և «Մեգա 512»` համապատասխանաբար 4500 և 6000 դրամ ամսեկան վճարով: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Բացի այդ, կախված ընտրված սակագնային պլանից հաճախորդին տրվում է հնարավորություն ստանալու 25 տոկոս զեղչ` նեթբուք կամ նոթբուք ձեռք բերելիս: Hi-Line ծառայության միացման պայմանների, ինչպես նաև սակագնային փաթեթների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |