Օրանժի բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին անվճար կխոսենPanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիա» ընկերությունը մայիսի 5-ին հայտարարել է իր նոր ակցիայի մասին։ Այսուհետ Օրանժի կանխավճարային ձայնային բաժանորդներն՝ անկախ սակագնային պլանից, ամեն անգամ 1000 դրամ լիցքավորման դեպքում ստանում են անվճար րոպեներ Օրանժի ցանցի ներսում շաբաթ և կիրակի օրերին։ «Օրինակ 1000 դրամ լիցքավորելու դեպքում, բաժանորդը կստանա 100 րոպե անվճար, 1500-ի դեպքում՝ 150 րոպե, 2000-ի դեպքում՝ 200 րոպե, իսկ 2500-ի՝ համապատասխան՝ 250 րոպե և այսպես շարունակ»,- ասաց Օրանժի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։ Անվճար րոպեները գործելու են լիցքավորման պահից սկսած 31 օր։ Արամ Մկրտչյանը հայտնեց նաև, որ Օրանժը թողարկել է 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտեր։ «Մենք ցանկանում ենք, որ weekend-ներին մեր բաժանորդները լավ տրամադրություն ունենան, չմտածեն րոպեների մասին և երկար խոսեն»,- նշեց Արամ Մկրտչյանը։ «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |