«ԱրմենՏել»-ը առաջարկում է ֆիքսված հեռախոսակապի միանալու վարձը մաս-մաս վճարել19 մայիսի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին: Մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք կարող են միացման վարձը վճարել 12 ամսվա ընթացքում` հավասար մասերով: «Լարային ենթակառուցվածքում իրականացրած զգալի ներդրումների շնորհիվ «ԱրմենՏել» ընկերությունն ավարտում է Երևան քաղաքի թվայնացումը, ավելացնում շրջաններում թվային ԱՀԿ-ների քանակը: Մեր նոր առաջարկն ավելի մատչելի կդարձնի քաղաքային հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետ-հասանելիության ծառայությունները` Հայաստանի ինտերնետ-կապի առաջատար օպերատորից», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը կազմում է 12000 դրամ ֆիզիկական անձանց համար և 14400 դրամ` իրավաբանական անձանց համար: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երևանի և բոլոր մարզերի բնակիչները: «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |