Apple-ի համահիմնադրին հայ երկրպագուները խնձոր են նվիրել 10 նոյեմբերի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Երեկ ուշ երեկոյան Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն իր կնոջ հետ միասին ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են հայ երկրպագուները դրոշով, որի վրա պատկերացված էր Հայաստանի դրոշի գույներով Apple-ի հայտնի խնձոր-լոգոտիպը։ Երկրպագուներից ոմանք կրել են Apple-ի լոգոտիպով շապիկներ։ Սթիվ Վոզնյակը երկրպագուների iPad պլանշետների վրա թողել է իր ստորագրությունը։ Երկրպագուները նրան խնձոր են նվիրել։ Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Սթիվ Վոզնյակը այսօր կհանդիպի Հայաստանի ՏՏ ներկայացուցիչների հետ։ Նա կմնա Երևանում երկու օր։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |