Orange-ի խանութներում կներդրվի նոր էլեկտրոնային գործիք![]() 3 փետրվարի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ի խանութներից 10-ում կներդրվի նոր էլեկտրոնային գործիք, որը կհեշտացնի և կհամակարգի բաժանորդների սպասարկումը։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Նոր էլեկտրոնային գործիքը հնարավորություն է տալիս կարճ ու արագ հարց-պատասխանների միջոցով բացահայտել հաճախորդի կարիքները` հիմնվելով վերջինիս հեռահաղորդակցային սովորությունների, հիմնական կոնտակտների, ամսական նախատեսված միջին ծախսի և այլ գործոնների վրա: Այս տվյալները լրացնելուց հետո համակարգն առաջարկում է ամենահարմար տարբերակը բաժանորդի համար, ինչպես նաև գտնում է վերջինիս կարիքներին ամենահամապատասխան մոդելի հեռախոսը։ Այս գործիքը մոտակա շաբաթների ընթացքում կկիրառվի բոլոր խանութներում: «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |