Ուշադրության կենտրոնում
Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա

Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա

11:59 AMT  07:59 GMT
«Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ Հերմինե Մկրտչյանը հայտարարել է, որ ապրիլի 24–ին երևանյան երթի ժամանակ «ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել»՝ նրանց բերման ենթարկելով։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մկրտչյանը հայտարարել է, որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ակցիայի 96 մասնակից է տարվել ոստիկանություն՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, տեղեկացնում է «Ազատությունը»։ Մկրտչյանն ասել է, որ բերման են ենթարկել նաև խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, հայտնում է «Ազատությունը»։ ՆԳՆ-ից, սակայն, չեն արձագանքել Բևեռի՝ իրենց բռնության ենթարկելու մասին հայտարարություններին։ Ապրիլի 24–ին Ազատության հրապարակում ԱԺԲ-ի հրավիրած հանրահավաքը վարչապետի հեռացման կոչով էր։ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամների մասնակցությամբ միջադեպ էր եղել Ծիծեռնակաբերդում։ Բևեռի մի շարք անդամներ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել։
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում
Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ
Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում
Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել
Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից
---