24 մարտի 2012 - 14:26 AMT
Տարածքային ամբողջականությունը կապ չունի Ադրբեջանի հետ, որը ոտնձգություն է կատարել Ղարաբաղի հանդեպ

Մինչ օրս ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմքում 2 սկզբունք է դրված՝ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները, որոնց միջև հավասարության նշան է դրվում, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Սակայն, ինչու հարց չի բարձրացվում, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Նա զավթիչ է, որը ոտնձգություն է կատարել Ղարաբաղի տարածքի հանդեպ, և նրան այդ սկզբունքը վերաբերել չի կարող»,-ասել է քաղաքագետը: Մյուս կողմից, Արցախը, որը մեկ անգամ չէ, որ ինքնորոշվել է, պետք է դիտարկվի ՄԽ կողմից հենց ինքնորոշման սկզբունքի շրջանակենրում: Այդպիսով, ընդունելով ինքնորոշման իրավունքը՝ ՄԽ-ն պետք է ճանաչի ազատ ընտրության իրավունքը, իսկ, հետևաբար, նաև Ղարաբաղի անկախությունը: