ԱՄՆ պատրաստ է միջուկային սպառազինության պաշարները հետագայում կրճատել

ԱՄՆ պատրաստ է միջուկային սպառազինության պաշարները հետագայում կրճատել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պատրաստ է միջուկային սպառազինության պաշարները հետագայում կրճատել` դրանք, որպես «ռազմավարական լծակներ» օգտագործելու մակարդակը, պահպանելով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մենք արդեն վստահաբար կարող ենք ասել, որ մենք ունենք պահանջվածից ավել միջուկային զենք»,-ընդգծել է նա` հանդես գալով Սեուլի համալսարանի ուսանողների առջև:

Օբամայի խոսքով, ինքը մտադիր է սպառազինության կրճատման հարցը քննարկել 2012թ մայիսին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպմանը:

ԱՄՆ նախագահը Սեուլում է, որպեսզի մասնակցի միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին, որը բացվում է երկուշաբթի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---