Գերմանիան հրաժարվում է նույնիսկ քննարկել ԱՄՆ խնդրանքն Իրանի վրա հարձակվելու դեպքում օգնության մասին

Գերմանիան հրաժարվում է նույնիսկ քննարկել ԱՄՆ խնդրանքն Իրանի վրա հարձակվելու դեպքում օգնության մասին

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Գերմանիան Իրանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական գործողությունների հակառակորդ է: Նա հավելել է, որ Գերմանիան չի դիտարկի ԱՄՆ ոչ մի խնդրանք Իրանի վրա հարձակվելու դեպքում օգնության մասին: Նա նախազգուշացրել է, որ չեն դիտարկվելու նույնիսկ Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջարկները այդ երկրին ատոմային էներգիայի հետագա զարգացումից զերծ պահելու համար:

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ պատժամիջոցների քաղաքականությանն աջակցելը և Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը դիտարկելը վերջնական արդյունքում կհանգեցնեն հակառակ արդյունքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---