Սիրիայի իշխանությունները համաձայն են Քոֆի Աննանի ծրագրի իրականացմանը

Սիրիայի իշխանությունները համաձայն են Քոֆի Աննանի ծրագրի իրականացմանը

PanARMENIAN.Net - Սիրիայի ղեկավարությունը մարտի 27-ին համաձայնել է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացմանը: Ծրագիրն առաջարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը և աջակցություն է ստացել ՄԱԿ-ի ԱԽ կողմից, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Սիրիական կառավարությունը Աննանին նամակ է հղել, որում նրա նախաձեռնությանը դրական պատասխան է տրվել»,-հաղորդել է նախարարների աշխատասենյակի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

Reuters-ը նշում է, որ Աննանն արդեն հաստատել է, որ ստացել է սիրիական իշխանությունների պատասխանը և ուսումնասիրում է այն:

Սիրիական ճգնաժամի կարգավորումը նախատեսում է երկու կողմերի կողմից էլ բռնության դադարեցում, Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառում, հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր և մոնիտորինգի մեխանիզմի ստեղծում:

Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն էր կարգավորման ծրագրի դրույթներին, սակայն կային հստակեցման ենթակա որոշ հարցեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---