Ապրիլի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերգեյ Լավրովը

Ապրիլի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերգեյ Լավրովը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ամենայն հավանականությամբ Երևանում բանակցությունների հիմնական թեմաներից են լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ կազմում ՌԴ գործողությունները: Չի բացառվում նաև Հայաստանի հարևան Իրանում տիրող իրավիճակի քննարկում:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---