Ֆրանսահայերը շոկի մեջ են ասորիների ցեղասպանությունը չճանաչելու ՀՀ ԱԺ որոշումից

Ֆրանսահայերը շոկի մեջ են ասորիների ցեղասպանությունը չճանաչելու ՀՀ ԱԺ որոշումից

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը չճանաչեց ասորի ժողովրդի ցեղասպանությունը, ֆրանսահայ կազմակերպությունները հայտարարեցին, որ նրանք շոկի մեջ են՝ այդ որոշումն անվանելով «խայտառակ», PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ֆրանսահայերը, որոնք առաջ են մղում Հայոց ցեղասպանության ճանաչումը, չեն կարողանում հասկանալ ԱԺ որոշումը, որը ճիշտ և օրինական որոշում չկայացրեց: Ինչպես հայտարարել են ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ անարդարացի որոշման պատճառով հայտնի փիլիսոփա Բերնար Անրի Լևիի «մերժվածների համերաշխության» մասին խոսքերն իմաստազրկվում են:

Մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ Հույների, ասորիների և Օսմանյան կայսրության այլ ժողովրդների ցեղասպանութունը ճանաչելու ու հիշատակի օր սահմանելու մասին բանաձևի քվեարկությունը: Օրինագիծը չընդունվեց, քանի որ կողմ քվեարկեց ընդամենը 17 հոգի, իսկ մյուսները չմասնակցեցին քվեարկությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---