ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը զգուշացրել է. Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, վերջինս միջուկային զենք կստեղծի

ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը զգուշացրել է. Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, վերջինս միջուկային զենք կստեղծի

PanARMENIAN.Net - Եթե Իսրայելը որոշի ավիահարված հասցնել իրանական ատոմային օբյեկտներին, դա միայն կդրդի Իրանին միջուկային զենքի ստեղծել և կհանգեցնի աղետի, չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ ալ Բարադեին:

Նրա խոսքով, նման հարձակումը կհանգեցնի Իրանի պահպանողական ուժերի համախմբմանը, ինչպես նաև նրան, որ Թեհրանը կամրապնդի ատոմային զենք ստանալու իր մտադրությունը: «Իսրայելցիները բավական խելոք են, որպեսզի հասկանան այդ ամենը, և ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի նրանք ճիշտ հետևություններ կատարեն՝ ռազմական հարվածը կթուլացնի նրանց, այլ ոչ թե կամրապնդի անվտանգությունը»,- ասել է ալ Բարադեին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---