Արտակ Զաքարյանը հակասություն չի տեսնում իշխանությունների խոստումների և ՀՀԿ ընտրացուցակի միջև

Արտակ Զաքարյանը հակասություն չի տեսնում իշխանությունների խոստումների և ՀՀԿ ընտրացուցակի միջև

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը ոչ մի հակասություն չի տեսնում ՀՀԿ ընտրացուցակում, մասնավորապես այն խոստումներին ցուցակի չհամապատասխանելու մեջ, որոնք մինչ այդ տվել է իշխանությունը: «Ոչ մի հակասություն չկա և կարող լինել, քանի որ մեր գործողությունները միշտ հիմնված են նախորդ աշխատանքի և ձեռքբերումների վրա»,- հայտարարել է նա քաղաքական քննարկման ժամանակ՝ նվիրված գալիք ընտրություններում կուսակցությունների ընտրացուցակներին և ծրագրերին:

Զաքարյանը հավելել է, որ «շրջապատող աշխարհը փոխվում է և փոխվում է շատ արագ: Եվ այդ փոփոխություններին մենք միշտ արձագանքել ենք, անկախ նրանից դևիզում այդ մասին ասվել է, թե ոչ»:

Պատգամավորը նաև հավելել է, որ ՀՀԿ ընտրացուցակը, «քաղաքական թիմը, որը պետք է առաջիկա 5 տարում երկրում պատասխանատվությունը վերցնի իր վրա», ներառում է իր մեծ լայն պրոֆեսիոնալ պոտենցիալ, հասարակական-քաղաքական հատված և ներկայացանում բնակչության տարբեր խավերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---