ԲՀԿ ընտրացուցակը շատ մրցունակ է, համոզված է Արամ Սաֆարյանը

ԲՀԿ ընտրացուցակը շատ մրցունակ է, համոզված է Արամ Սաֆարյանը

PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեկնաբանել է գալիք ընտրություններում իր կուսակցության ընտրացուցակը: «Մենք մեր ընտրացուցակը շատ մրցունակ ենք համարում»,-ընդգծել է նա`գալիք ընտրություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերին և ընտրացուցակներին նվիրված քննարկման ընթացքում:

Սաֆարյանի խոսքով, ԲՀԿ ցուցակը ներառում է հեղինակավոր քաղաքական գործիչների, տնտեսագետների, իրավաբանների, քաղաքագետների: Նա հավելել է, որ կուսակցության ցուցակում «Հայտնի քաղաքական գործիչներ են, ովքեր մեծ ներդրում են ունեցել կուսակցության կայացման գործում, ինչպես նաև նոր քաղաքական գործիչներ, ովքեր սկսել են համագործակցել մեզ հետ վերջին տարիներին` դառնալով մեր թիմակիցներն ու գաղափարակիցները»:

Սաֆարյանը հատուկ ուշադրություն է դարձրել ընտրացուցակում երիտասադության քանակին, ըդգծելով, որ առաջին քսանյակի 30 տոկոսը երիտասարդ քաղաքական գործիչներ են: «Երիտասարդ քաղաքական գործիչներ են, ովքեր չնայած իրենց տարիքին, բավականին հայտնի են հասարակությանը և հնարավորություն են ստացել իրենց գործերով և քաղաքական տեսակետներով հանդես գալ»,-նկատել է նա:

Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---