10  30.03.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը

Արամ Մանուկյանը նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը

Արամ Մանուկյանը նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Երևանում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը: «Անտարբեր քաղաքացիներ չպետք է լինեն»,- ընդգծել է նա:

Մանուկյանն անդրադարձել է նաև 10-րդ ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանին գրանցելուց իշխանությունների հրաժարվելուն: Նրա խոսքով` որքան իշխանությունները ոչ խելամիտ քաղաքականություն են վարում, այնքան մեծ ատելություն են առաջացնում ժողովրդի մեջ, որը սիրում և հարգում է Սուքիասյանին: Խաչատուր Սուքիասյանն իր հերթին հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել ժողովրդին այն աջակցության համար, որը իրեն ցուցաբերել են վերջին տարիներին` ընդգծելով, որ նրան միշտ ընդունել է որպես սեփական ընտանիք:

Նա ընդգծել է, որ թեև իրեն չգրանցեցին, ինքը կգործադրի իր բոլոր ուժերը երկրին անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար:

Ընդդիմադիր օլիգարխ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանը մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում մայրաքաղաքի 10-րդ միամանդատ ընտրատարածքում:

Սուքիասյանին մերժել էին նրա թեկնածության գրանցման հարցում այն պատճառով, որ նա վերջին հինգ տարվա ընթացքում անընդմեջ չի բնակվել Հայաստանի տարածքում:

Հարկ է նշել, որ նույն այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---