31 մարտի 2012 - 11:15 AMT
Խաղարկությունների պատմության մեջ ամենախոշոր՝ 640 մլն դոլար ջեկփոթն է խաղարկվել ԱՄՆ-ում

Լոտոյի պատմության մեջ ամենախոշոր՝ 640 մլն դոլար ջեկփոթն է խաղարկվել ԱՄՆ-ում:

Mega Millions խաղարկության հաջողակ տոմսակի տերը խելահեղ դրամական պարգև կստանա՝ 640 մլն դոլար, ինչն աննախադեպ է ամերիկյան լոտոյի պատմության մեջ:

Mega Millions հաղթողը երկու ընտրություն ունի՝ ստանալ շահումը 26 տարվա ընթացքում՝ ամեն տարի 24,6 մլն դոլարի չափով կամ ստանալ գումարն ամբողջությամբ, այդ դեպքում շահումը կկազմի 462 մլն դոլար:

Եթե ոչ ոքի չհաջողվի գուշակել բոլոր թվերը, հաջորդ ջեկփոթը կհասնի 975 մլն դոլարի:

Մինչ այդ ամենախոշոր շահումը եղել է 2007թ. մարտի 6-ին և կազմում է 390 մլն դոլար: 2008թ. Հարրիս ընտանիքը Ջորջիայից շահել էր գրեթե 270 մլն դոլար, հայտնում է ՌՒԱ Նովոստին: